Խաչատրյանների Ծաղկաձորի կալվածքը` հատուկ պահպանվող տարածքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



12-09-2018 14:38:01   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Ծաղկաձոր քաղաքի  12 հա անտառային տարածքի վրա տեղակայված են Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինությունները։ Կառուցապատված մասը` շուրջ 2,5 հա-ը, Խաչատրյանների սեփականությունն է, իսկ 9,5 հա անտառը 50 տարով վարձակալել են «Հայանտառից»: Տարածքի սեփականատերերն են Գագիկ Խաչատրյանի կինը՝ Լաուրա Եփրեմյանը եւ դուստրը` Անժելա Խաչատրյանը: 
 


Առանձնատունն ու կից շինությունները կառուցված են հատուկ պահպանվող տարածքում: Այն նախատեսված է հանգստի համար: Հողային օրենսգիրքը նմանատիպ տարածքները բնութագրում է որպես հասարակական նշանակություն ունեցող գոտի, այլ ոչ թե մասնավոր անձին սպասարկող տարածք: 
 
Մեր նկարահանման պահին այստեղ առանց շինթույլտվության նոր շինություն էր կառուցվում։ Ծաղկաձորի քաղաքապետին ուղղված հարցումից հետո քաղաքապետարանը 200 հազար դրամով տուգանել է Խաչատրյաններին։  
 
Շարունակությունը սկզբնաղբյուր hetq.am կայքում 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1903 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար