Ավարտվել է անվանի ըմբիշի մրցանակների խաղարկությունը

11-09-2018 11:30:41   | Հայաստան  |  Սպորտ
ՀԱՕԿ  Վանաձորում ավարտվեց օլիմպիական խաղերի փոխչեմպիոն,աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի ոսկե դափնեկիր,ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ստեփան Սարգսյանի անվան ազատ ըմբշամարտի միջազգային ավանդական` թվով 23-րդ մրցաշարը:15 երկրների 108 մասնակիցներից 43-ը ներկայացնում էին Հայաստանը:Նրանցից յոթը հաղթեցին նախնական փուլերում և մտան եզրափակիչ:Լավագույնի համար պայքարում Աշոտ Վելիցյանը / 61կգ,Տաշիր / հաղթեց Զագիր Շախիևին /ՌԴ/ և գրավեց առաջին տեղը:Նման պատվի արժանացավ նաև Գեորգի Կետոևը /97կգ /,որն առավելության հասավ իր թիմակից Շամիր Աթյանի նկատմամբ:Այսպիսով, մեր մարզիկներից երկուսը դարձան առաջին,հինգը` երկրորդ և չորսը ` երրորդ մրցանակակիր: 
 


Մրցաշարի ընթացքի և Հայաստանի մարզիկների ընդհանուր պատրաստականության մասին կարծիք հարցրեցինք տեղացի և հյուընկալված մասնագետներից:Բոլորը գոհ էին կազմակերպական հարցերից:Ընդհանուր պատրաստականության մասին եղան տարբեր մեկնաբանություններ: Եզրակացությունն այն էր,որ ժամանակակից սպորտում և մասնավորապես ըմբշամարտում չափազանց կարևոր է ընդհանուր ֆիզիկական բարձր պատրաստականությունը:Բայց այդքանը բավարար չէ խոշոր ստուգատեսներում հաղթելու համար:Ինչ վերաբերում է մեր ազատ ոճայիններին,ասենք,որ, մեղմ ասած, հարուստ չէր նրանց տեխնիկական հնարքների զինանոցը:Ցանկալի է,որ սկսնակ խմբերի հետ աշխատող մարզիչները ներքին մրցումներում կարևորեն ոչ թե կրտսերների հաղթանակները,այլ նրանց տեխնիկական հնարքների քանակն ու որակը:Միայն այս դեպքում ըմբիշը կկարողանա վստահորեն լուծել տակտիկական խնդիրները: 
Ամեն բանից անկախ, Ստեփան Սարգսյանի անվան մրցանակների ամենամյա խաղարկությունը չափազանց կարևոր է Հայաստանի ըմբիշների համար:Նրանք շփվում են տարբեր երկրների ազատ ըմբշամարտի դպրոցների ներկայացուցիչների հետ և հարստացնում իրենց մրցափորձը:Իսկ վանաձորցի մարզասերների համար այդ միջոցառումը սպասված մարզական տոն է ,որը պարգևում է իրենց անվանի համաքաղաքացի Ստեփան Սարգսյանը:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 387 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար