Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքում ավտոկայանատեղի ու սուպերմարկետ չի կառուցվի. Ալեն Սիմոնյան․tert.am

19-07-2018 18:44:48   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
tert.am  Մոտ 2 ամիս է, ինչ պատգամավոր եմ, բայց շուտով առնվազն 4 օրենսդրական նախաձեռնություններ կներկայացնեմ, դրանք արդեն իսկ պատրաստ են:
 


Այսօր ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նման հայտարարությունն արեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ նախաձեռնություններից մեկը վերաբերում է Երևան քաղաքում գործող խաղային բիզնեսներին:
 
«Մի նախաձեռնություն էլ կա, որը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա խնայել, տնտեսել բավականին մեծ գումար, սակայն ամեն ինչի մասին հերթով։ Շուտով կվերադառնամ նաև Թաիրով գյուղ, որտեղ այցելել էի մեկ ամիս առաջ, ամսի 21-ի կողմերն այնտեղ կլինեմ, որովհետև այնտեղ խնդիրներ կային, և այդ խնդիրները պետք է վերացրած լինեն»,- ասաց նա։
 
Այնուհետև Ալեն Սիմոնյանը խոսեց խոստացված լավ լուրի մասին, որը վերաբերում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի դիմացի տարածքին:
 
 
Նա հիշեցրեց, որ 1.5 ամիս առաջ այստեղ հաղորդագրություն կար, որ դպրոցի դիմացի տարածքը վաճառվում է:
 
«1.5 ամիս բանակցություններից հետո վերջապես դրական լուր կարող եմ ասել, այն է, որի ստացել եմ նամակ, որ սեփականատերը տարածքում կառուցապատում չի անի: Իմ համոզմամբ՝ այս հողը քաղաքապետարանի կողմից լիովին անօրինական ձևով օտարվել ու տրվել էր մասնավորին: Այստեղ պետք կառուցապատվեր ու ստեղծվեր ավտոկայանատեղի ու սուպերմարկետ»,- տեղեկացրեց Ալեն Սիմոնյանը:
 
Պատգամավորը վստահեցրեց, որ տարածքը կբարեկարգվի ու հետ կտրվի երևանցիներին:
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 309 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար