Ինքնասպանություն Կոտայքի մարզում. 61-ամյա տղամարդը Նոր Հաճնի կարմջից իրեն ցած է նետել․shamshyan.com (տեսանյութ)



19-07-2018 16:01:32   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջից մի տղամարդ իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Աշոտ Ներսիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վահագն Առաքելյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի և ավագ քննիչ Ռազմիկ Արսենյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 61-ամյա Հակոբ Շ.-ն է։ Փաստի առթիվ ավագ քննիչ Ռ. Արսենյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/07/19/1101161/

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 349 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար