Դա անթույլատրելի միջադեպ է և սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



19-07-2018 13:40:05   | Հայաստան  |  Հասարակություն
 


«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»,- այսպես գնահատեց նախօրեին ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականների մասնակցությամբ Շիրակի մարզի Փանիկ գյուղում իրականացված զորավարժանքը, որի մասին բնակիչները տեղեկացված չեն եղել: 
 
Վարչապետի կարծիքով՝ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն. «Իհարկե, դեռ խնդիր կա հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այս միջադեպը, որովհետև պետք է պայմանագրերի ներհայաստանյան օրենսդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել: Ամեն դեպքում ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են և հույս ունեմ հետագա ընթացքը արդյունավետ կլինի»:
 
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմակայանը Փանիկ համայնքում իրականացրել է զորավարժություններ, որոնց վերաբերյալ համայնքի բնակչությունը չի իրազեկվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառման անցկացման վայրի ընտրության հարցում հաշվի չեն առնվել տեղի բնակչությանը հնարավոր անհանգստություն պատճառելու բոլոր հանգամանքները, ռուսաստանյան կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել և հավաստիացրել է, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 425 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար