Առողջապահության նախարարը թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն և բարձր կամ ցածր հեմոգլոբին ունեցողների ծառայության մեջ խնդիր չի տեսնում.armenpress.am

17-07-2018 15:51:18   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
armenpress.am 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացած նոր զինծառայության ձևաչափի՝ թերքաշայինների, գերքաշայինների, գիշերամիզություն և բարձր ու ցածր հեմոգլոբին ունեցողների ծառայության անցնելու հարցում ՀՀ առողջապահության նախարարը խնդիր չի տեսնում:
 


Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն ԹորոսյանըԿառավարության ընդունած թիվ 404 որոշման (թերքաշ, գերքաշ, բարձր և ցածր հեմոգլոբին ու գիշերամիզություն ունեցողները զորակոչվում են բանակ) հետ կապված մարդկանց դժգոհությունների վերաբերյալ ասաց, որ որոշման ընդունումից հետո այն անմիջապես ներկայացվել է փոփոխությունների:
 
«Այն թերությունները, որոնք ի սկզբանե կային, շտկվել են: Կարծում եմ, եթե բժշկական անձնակազմն ու փորձագետները վստահ են, որ, օրինակ, թերքաշայինների դեպքում 45 կգ-ը կարելի է իջեցնել մինչև 43-ի, ես դրանում խնդիր չեմ տեսնում: Միանշանակ, իմ կարծիքը չի կարող ավելի գերակշիռ լինել, քան մասնագետինը»,- շեշտեց Արսեն Թորոսյանը:
 
Նախարարը հավաստիացրեց, որ նման չափանիշները միշտ են վերանայվել և վերանայվում են ու կարիք լինելու դեպքում կրկին կվերանայվեն:
 
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացվել է զինծառայության ևս մեկտարբերակ՝ Ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ):
 
Այս պարագայում կզորակոչվեն առողջական որոշ խնդիրներ ունեցող զորակոչիկները՝ գիշերամիզություն ունեցողները, թերքաշայինները (նորմայից 2 կգ պակաս լինելու դեպքում՝ 43-45 կգ), գերքաշայինները (նորմայից 4 կգ ավել լինելու դեպքում) ու հեմոգլոբինի ցածր կամ բարձրմակարդակ ունեցողները
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 370 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար