Քննարկվել են պետական կառավարման և բիզնեսի ոլորտում բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման հարցեր

17-07-2018 14:29:27   | Հայաստան  |  Տնտեսություն
 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Bitfury տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչների հետ։
Հանդիպումը նախաձեռնել էր «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը՝ ներկայացնելու «Ներածություն ապակենտրոնացված ռեգիստրի /բլոկչեյն/ տեխնոլոգիայի մասին» խորհրդատվական-կրթական ծրագիրը, որը նախատեսված է համապատասխան քաղաքացիական ծառայողների համար և իրականացվելու է այդ ոլորտում լուծումների մշակման և կիրառման գործնական փորձ ունեցող միջազգային փորձագետների մասնակցությամբ։
 
Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են պետական կառավարման և բիզնեսի ոլորտում բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման առավելությունները և մի շարք երկրներում Bitfury ընկերության իրականացրած գործնական նախագծերը։ Անդրադարձ է եղել թափանցիկության հասնելու բլոկչեյն տեխնոլոգիաների հիմնական առավելություններին, տվյալների անվտանգությանը, տեխնոլոգիական առանձնահատկություններին, տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին։ 
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 196 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար