Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)

Ամուլսար` Հայաստանը շարքից հանելու դանդաղ գործողության ական



02-07-2018 22:42:17   | Հայաստան  |  Քննաարկում
 

 
 
 
Բնապահպան Կարինե Դանիելյանի հավաստմամբ, Ամուլսարում թթվային դրենաժի խնդիրը մեր մասնագետներն, ի սկզբանե, բարձրացրել են, բայց, ցավոք, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ժամանակ դա հաշվի չի առնվել:
«Այդ փորձագետները, որոնք եկել էին Հարութ Բրոնոզյանի աջակցությամբ, վերջերս  մի ընդհանուր քննարկման ժամանակ շատ ճիշտ բաներ էին ասում, որ հնարավոր ռիսկերի գնահատման ժամանակը շատ կարճ է եղել, այդ փոքր ժամանակահատվածում ռիսկը կարող է և չերևալ, սակայն այդ կարճ ժամանակահատվածում ռիսկերը գնահատվել են, շատ աննշան ռիսկեր են ցույց տրվել, և ՇՄԱԳ-ն անցել է (դրական եզրակացություն է ստացել.- Ա. Հ.)»,- «Երևան- Լոս Անջելես» հեռուստակամրջով «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Քննարկում» հաղորդաշարի ուղիղ եթերում ասաց կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա»-ի նախագահ, Երևանի պետական մանկավարժական համալսարանի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, ՀՀ հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը:
Վերջինիս տեղեկացմամբ, «Լիդիան Արմենիա» ընկերությունը թթվային դրենաժի դեմ պայքարելու համար որոշել է կամ ուզում է հիմնային հատուկ նյութերով մշակել այդ ջրերը, բայց խնդիրն այն է, որ հանքը եթե նույնիսկ չի շահագործվում, տարիներ ի վեր այդ աշխատանքը պետք է անել, որովհետև բացել են ապարները, և այդ գործընթացն անընդհատ է` անձրևաջուրն է գալիս, այլ ջրեր, անընդհատ այդ թթվայնությունը լինելու է:
Այլ կերպ ասած, հանքավայրի բուն տարածքը վերածվելու է ծծմբական թթու արտադրող մի հսկայական գեներատորի, որի արտադրած ծծմբական թթուն բուն հանքավայրի տարածքից ճաքճքված ապարների միջով ներծծվելով, թափանցելով ընդերք, հասնելով ստորին հորիզոններին, կարող է վտանգել մինչև իսկ «Ջերմուկ» հանքային ջրի բաղադրությունն ու գոյությունը:
«Այո, այնպես որ, այստեղ վտանգները շատ ավելի մեծ են և՛ Ջերմուկի համար, և՛ Սևանի համար»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Ընդգծենք, որ Ամուլսարի պարագայում «Լիդիան Արմենիա» ընկերությունը ոչ միայն նվազեցված է ներկայացրել առկա ռիսկերը, այլև դրանցից մեկն ընդհանրապես չի ներկայացրել, թաքցրել է: Դա բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի ռիսկն է: Դրա վերաբերյալ փորձաքննության ներկայացված ՇՄԱԳ-ում որևէ տեղեկություն չկա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ամուլսարի ոսկու հանքի առնչությամբ ասել է, որ «…մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա»: Այս հարցում նրա հետ միանշանակ համամիտ լինելով, հայտարարում ենք` ահա Ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան:
«Մեր մասնագետները բարձրաձայնել են այդ խնդիրները, նրանց թվում նաև` Արմեն Սաղաթելյանը, մամուլում, օրինակ, «Գոլոս Արմենիի» թերթում նույնիսկ եղան հոդվածներ բավականին մանրամասն,- ասաց բնապահպանը:- Ճիշտն ասած, ինձ զարմացրեց, Արմենը շատ զուսպ մարդ է, բայց հոդվածը նույնիսկ վերջացրած էր այսպիսի տողերով, որ մեր պատմության ընթացքում շատ փորձեր են եղել վերացնելու հայ ժողովրդին, մեր էթնոսին, դա չի հաջողվել, այս Ամուլսարը հերթական քայլն է այդ ուղղությամբ: Ես չէի սպասում այդպիսի տողերի: Այդ կարծիքները պարզապես հաշվի չեն առնվել»:
Ըստ Կարինե Դանիելյանի, ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանի դիրքորոշումն այն է, որ մենք հիմա փաստեր չունենք` Ամուլսարում աշխատանքները կասեցնելու համար, մենք պետք է ուշի-ուշով հետևենք իրենց աշխատանքին, եթե իրենք ինչ-որ բան խախտեն, նոր մենք իրավունք կունենանք, մինչդեռ եթե մենք հիմա կասեցնենք իրենց գործունեությունը` այն պարագայում, որ մեր պայմանագրի բոլոր կետերն իրենք իրականացնում են, իրենք կդիմեն միջազգային դատարան և մեծ գումարներ կկորզեն Հայաստանից:
Նրանք, ովքեր ասում են, թե փաստեր չկան, թող բարի լինեն կարդալ Հայաստանի մամուլը, մամուլի ծառայություն ունեն, որը պետբյուջեից գումար է ստանում, թող բարի լինեն մամուլի մոնիտորինգ իրականացնել, ԶԼՄ-ներում մասնագետների հրապարակումներ կան, որոնք հենց այդ փաստերը նրանց սկուտեղի վրա հրամցնում են: «Փաստեր չկան» պատճառաբանությունն իրականությանը չի համապատասխանում:
Եթե անգամ պայմանագրի որևէ դրույթ խախտված չէ, դա դեռ հիմք չէ` Ամուլսարում աշխատանքները չկասեցնելու համար: Փաստն այն է, որ փորձաքննության չի ներկայացվել բուն հանքի տարածքում թթվային դրենաժի կառավարման խնդիրը, ա՛յն, որ այնտեղ իրականում կա անկառավարելի ռիսկ, այս հանգամանքը թաքցվել է: ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման փորձագետն էլ բարեխիղճ չի եղել, իսկ գուցե նաև դրսևորել է հանցավոր անգործություն, անփութություն (այդպիսի կասկած կա, իրավապահ մարմինները թող սա պարզեն), «Լիդիան Արմենիա» ընկերությունից չի պահանջել համապատասխան փաստաթղթեր, հիմնավորումներ բուն հանքի տարածքում թթվային դրենաժի կառավարման վերաբերյալ:
Տվյալ անձը մասնագետ, փորձագետ լինելով, նշված հանգամանքը չպետք է անտեսեր, ընկերությունից պետք է անհրաժեշտ հիմնավորումները պահանջեր, իսկ չստանալու պարագայում, փորձաքննության դրական եզրակացություն չպե՛տք է տար: Մինչդեռ, տվել է, ինչը նույնիսկ կասկածներ է առաջացնում, որ այստեղ միգուցե առկա է կոռուպցիայի ինչ-որ դրսևորում:
«Ինձ առհասարակ զարմացնում է, թե մեր պետությունն ինչո՞ւ է այդպես շահագրգռված հանքարդյունաբերության, այսպես կոչված, զարգացմամբ, որն ուղղակի հիմքից կտրում է մեր բնությունը, որովհետև, ընդհանուր եթե նայենք, ՀՆԱ-ի 2.5-2.9 տոկոսն է, ոչ ավելի նրա ներդրումը ՀՆԱ-ի մեջ,- ասաց Կարինե Դանիելյանը:-Ի՞նչն է խնդիրը… Իսկ վնասները գերակշռում են տասնապատիկ… Մասնագիտական բավական հիմնավոր կարծիք կա, որ նաև թունելն է վտանգված, որովհետև թթվային դրենաժը կարող է քայքայել նաև թունելի պատերը»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 32884 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

13-12-2018 Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ29-11-2018 Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին27-07-2018 Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…14-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ13-07-2018 Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ. Բնապահպանական տեսակետ13-07-2018 ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»12-07-2018 Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար 11-07-2018 Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել․ ԱԱԾ-ն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքների մասին10-07-2018 «Երկու կողմն էլ` նախորդ կառավարության ներկայացուցիչները և հեղինակները հանքերի շահագործման, խարդախության են դիմել». Զարուհի Փոստանջյան (ֆոտոշարք)07-07-2018 Փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին06-07-2018 Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին06-07-2018 Ուղիղ միացում.Վարչապետի դահլիճային հանդիպումը Լիդիանի ներկայացուցիչների եւ բնապահպանների հետ 06-07-2018 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am06-07-2018 Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am05-07-2018 Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են05-07-2018 Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա03-07-2018 Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…02-07-2018 Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)02-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ02-07-2018 Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո30-06-2018 Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով12-06-2018 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները11-06-2018 «Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ25-05-2018 Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան23-05-2018 Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)13-05-2018 Լիդիանը կոլապսի առջև է․ Հայկական բնապահպանական ճակատ06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով