Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

25-06-2018 13:23:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու և անհատական կազմը հաստատելու մասին:
 


«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 926-Ն որոշման հավելվածի 4.3-րդ կետի՝
 
 
1. «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանին:
2. Հաստատել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 179 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար