Հանձնակատարներ Հանը և Գաբրիելը Բելառուսում մասնակցելու են Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսությանը

21-06-2018 17:13:50   | Բելոռուս  |  Մամլո հաղորդագրություն
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն ու Թվային տնտեսության և հասարակության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը հունիսի 21-22-ին կլինեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ Արևելյան գործընկերության 10-րդ ոչ պաշտոնական երկխոսությանը մասնակցելու նպատակով:
 

Նրանք կքննարկեն «20 արդյունք 2020 թվականի համար» փաստաթղթի շրջանակում համագործակցությունը անցյալ տարվա նոյեմբերին կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո, ինչպես նաև թվային տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը Արևելյան գործընկերության վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների ու թվային օրակարգի համար պատասխանատու նախարարների հետ: Հունիսի 21-ին հանձնակատաները հանդիպում կունենան Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվության նախարար Սերգեյ Պոպկովի հետ, որպեսզի քննարկեն թվային ոլորտում համագործակցության ուղիները, հատկապես՝ կիբեռանվտանգության կայունության ոլորտում: Այնուհետև հանձնակատարները կմասնակցեն տարածաշրջանում լայնաշերտ կապի խթանման և ռոումինգի սակագների հաղթահարման վերաբերյալ լիագումար նիստին: 
 
Ուրբաթ օրը հանձնակատար Հանը Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հետ միասին կմասնակցի Արևելյան գործընկերության և Արտաքին ներդրումային պլանի գործունեության ներկայիս վիճակի վերաբերյալ լիագումար նիստին: Իր այցի ընթացքում նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, պրն. Մակեյի և պրն. Պոպկովի հետ, ինչպես նաև կհանդիպի տնտեսության և թվային տնտեսության ոլորտներում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 182 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...