Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիան ԵԱՏՄ մակրոտնտեսական կայունության աշխատանքային համաժողովին

21-06-2018 17:11:16   | Բելոռուս  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Nooor Բլոկչեյնի հայկական ասոցիացիան հունիսի 18-ին ներկայացրեց Հայաստանը Մինսկում կայացած «Կրիպտոարժույթներ և բլոկչեյն՝ XXI դարի ֆենոմենը. կարգավորման մարտահրավերներ ԵԱՏՄ մակրոտնտեսական կայունության համատեքստում» աշխատանքային հանդիպմանը: Մասնակիցների թվում էին անդամ պետությունների կարգավորող մարմինների, զարգացման կառույցների, գործարար և մասնագիտական միությունների ու ասոցիացիաների պատվավոր ներկայացուցիչներ: 
 
Հանդիպմանը քննարկվեցին կրիպտոարժույթների, բլոկչեյն-ստարտափների և ICO-ների վերաբերյալ օրենսդրությունն ու խնդիրների հնարավոր լուծումները, ինչպես նաև եվրասիական տարածաշրջանում քաղաքացիների, գործարարների ու շուկայի համար ներդաշնակ կանոնների եւ ընդհանուր մոտեցումների ստեղծումը: Միջոցառումը վարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: 
 
«Հայաստանում դեռ չկա ոլորտը կարգավորող պաշտոնական փաստաթուղթ կամ նորմատիվ ակտ: Ուստի, այս և նմանատիպ քննարկումների ու հանդիպումների արդյունքում մենք ձևավորում ենք առաջարկների փաթեթ, որոնցով կարելի է առաջ շարժվել»,- նշեց Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը: 
 
Սա ԵԱՏՄ տարածքում կրիպտոարժույթների ոլորտում միասնական տերմինաբանության ու մոտեցումների մշակման նախագծի առաջին քննարկումն է: Հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Հանդիպումներ կիրականանան նաև Երևանում՝ եզրափակվելով Մոսկվայում ամփոփիչ համաժողովով: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 141 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...