Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

21-06-2018 16:21:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ,
ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:
 
Սա ևս մեկ առիթ է, որ գնահատենք բոլոր նրանց, ովքեր իրենց երդմանը հավատարիմ, ամեն օր պայքարում են մարդու համար ամենաթանկը՝ առողջությունը պահպանելու և վերականգնելու համար: Ձեր մասնագիտությունն, իրավամբ, անձնվեր առաքելություն է, քանզի ձեզ համար առաջնահերթը մարդկային կյանքեր փրկելն ու մարդկանց բուժելն է՝ անկախ նրանից, թե որտեղ եք այդ պահին, օրվա որ ժամն է կամ քանի օր ու ժամ կպահանջվի դրա համար: Մասնագիտական հմտությունները մինչև վերջ ի սպաս դնելու այդ նվիրումով է նաև պայմանավորված, որ ձեր դերն ու նշանակությունն առանձնակի արժևորված է մեր կյանքում: 
 
Ու ես վստա՛հ եմ, որ այսուհետ ևս կշարունակեք մնալ ձեր կոչմանը, սկզբունքներին և առաքելությանը հավատարիմ՝ արդարացնելով ձեզ ապավինած մարդկանց վստահությունը: 
Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին կշարունակի առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքային ծրագրերը՝ ուղղված քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների աշխատանքային պայմանների բարելավմանն ու ժամանակակից բուժսարքավորումներով վերազինմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում: 
 
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 236 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար