Անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային». Էդուարդ Շարմազանով

21-06-2018 14:43:09   | Ալբանիա  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին Տիրանայում հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Միխայիլ Յեմիլյանովի հետ:
Կողմերը կարեւորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը եւ դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել: Ընդգծվել է, որ երկու երկրների պատվիրակությունները համագործակցության արդյունավետ փորձ ունեն միջխորհրդարանական կառույցներում: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը պետք է ավելի սերտ համագործակցեն խորհրդարանական հարթակներում:
 

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակում երկկողմ համագործակցությանը: «Հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ: Մենք՝ խորհրդարանականներս, պետք է նպաստենք դաշնակցային հարաբերությունների խորացմանը բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Նա կարծիք է հայտնել, որ անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային եւ այդ առումով ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի ու բխում է մեր պետության շահերից:
Խոսելով ՍԾՏՀ ԽՎ աշխատանքների մասին՝ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ կառույցը պետք է հավատարիմ մնա իր տնտեսական ուղղվածությանը եւ չծառայի որոշ պետությունների քաղաքական շահերին: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 140 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...