Սպորտն ու մարզական հաջողությունները տարիք չեն ճանաչում.նոր ռեկորդի սպասումով՝ գյումրեցի Ալեքսանդր Կիրակոսյան

21-06-2018 11:16:48   | Հայաստան  |  Սպորտ
 

Գյումրեցի Ալեքսանդր Կիրակոսյանին Գյումրիում շատ լավ են ճանաչում,  որպես ընկեր Սաշիկ, անկոտրում կամքի ուժին էլ՝  բարի նախանձով նախանձում:
Ալեքսանդրը  վաղ տարիքից մտերմացավ սպորտի հետ,  մասնավորապես  կշռաքարերը մարզիկին ավելի գրավիչ թվացին  և նա  80 ականներից սկսած իրեն չխնայեց կշռաքարերով վարժություններում  լավագույն արդյունքներ գրանցելու համար:
 Սպորտի հանդեպ անհագ հետաքրքրությունը կարճ ժամանակ անց ստիպեց մարզիկին կշռաքարերից բացի իրեն ենթարկել  նաև ծանրաձողը: Ուժեղ կամքի և աշխատասիրության շնորհիվ   ունեցել է լուրջ հաջողություններ, սակայն   վնասվածքի պատճառով ստիպված հրաժարվոել   է ծանրամարտից: 
 
Վնասվածքը ֆիզիկական էր, բայց ոչ հոգեբանական, սպորտից հեռանալն էլ՝ բացառված : 1985-ից , ուղիղ երկու տասնամյակ Ալեքսանդրը  իր համար բացահայտեց  կիոկուշինկայ կարատեի բոլոր նրբությունները, մարզաձև, որ հայտնի է որպես  բացարձակ ճշմարտություն որոնողների միություն, որը միավորում է  մարդկանց՝ անկախ մաշկի գույնից, ազգային պատկանելությունից, դավանանքից և քաղաքական համոզմունքներից:
 Երկար ու ձիգ տարիներ անց , երբ վաստակաշատ մարզիկը ստանձնեց Գյումրու մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրենի պաշտոնը, կրկին կարոտը բերեց հին ու սիրված կշռաքարերի մոտ…Բացի ակտիվ ու նվիրված աշխատանքից, ընկեր Սաշիկը պետք է իր օրինակով վարակեր սաներին, ապացուցեր, որ երբեք ուշ չէ մարզվել ու հասնել ցանկալի արդյունքի: <<Հետաքրքրվեցի, թե այս մարզաձևում ով ինչ արդյունքներ է գրանցել, ում ինչքան է հաջողվել կշռաքարերը բարձրացնել: Հեռակա կարգով գտա ինձ համար  հակառակորդներ ու սկսեցի մարզվել>>,-պատմում է Ալեքսանդր Կիրակոսյանը:
Մարզիկ-տնօրենից երկու տարի պահանջվեց, որ հասնի այս ասպարեզում  լավագույնների ու ամենաբարձր տիտղոսակիրների արդյունքին, սակայն հասնելը դեռ հաղթանակ չէր, գերազանցել էր պետք: Մարզիկն  իր կշռաքարերի հետ միասին ձեռնոց էր նետել ոչ ավելի, ոչ պակաս 150 ռեկորդների հեղինակ, բելոռուս մարզիկ Վյաչեսլավ Խորոնակոյին, նշաձողը չափազանց բարձր էր, սակայն մարզիկի կամքն ու վճռականությունն ավելի բարձր գտնվեցին:  Կարճ ժամանակ անց  Ալեքսանդր Կիրիակոսյանը Խորոնակոյից վերցրեց 10 րոպեում 16 կիլոգրամանոց կշռաքարերը բարձրացնելու աշխարհի ռեկորդը: Բելոռուս մարզիկը  կշռաքարերը 10 րոպեում  բարձրացրել էր 460 անգամ, իսկ  Ալեքսանդրի  հաղթական ու բաղձալի 460 և  պլյուս ևս մեկ… և մեր մարզիկը հաղթանակած դուրս եկավ ծանր պայքարից:
Այս հաղթանակին հաջորդեցին  500, 520…Այնուհետև թե՛ 10 րոպեն էր քիչ, թե՛ 500 բարձրացումը: Մարզիկն սկսեց  կշռաքարերը բարձրացնելու ժամանակը հասցնել մեկ ժամի՝ ժամում կատարելով 1820 բարձրացում, ձեռքից ձեռք փոխանցելով ՝ առանց հանգստանալու:
2016-ին ցուցանիշը  հասավ 2080-ի, նույն ընթացքում ևս մեկ  ռեկորդ է սահմանել որովայնի արտակորում ու ներկորում վարժությունում: Կիրակոսյանը 144կգ  ծանրությունով վարժությունը կատարել է 101 անգամ:
Մեզ թվում էր այս ամենով մարզիկը պատրաստվում էր ավարտել զրույցը , երբ նա  հայտնեց, որ ակտիվ պարապմունքների մեջ է և շուտով՝ հավանաբար սեպտեմբեր ամսին  մեզ կուրախացնի նոր ռեկորդով, ակնկալում է մեկ ժամում կշռաքարերը  բարձրացնել  ավելի, ան երեք հազարի անգամ, դա լիովին իր ուժերի սահմաններում է:
<<Երբևէ  փառքի ձգտում չեմ ունեցել, արել եմ այն, ինչից ինձ լավ եմ զգացել… Հաջողությունն ի վերուստ է տրվում. դրանից ոչ  թե պետք է  գոռոզանալ, այլ շնորհակալ լինել Աստծուն>>,-վստահ է  Ալեքսանդր Կիրակոսյանը:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1024 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար