Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան

«Լիդիան Արմենիա» ընկերությունը թյուրիմացության մեջ է գցել ՀՀ կառավարությանը, և կառավարությունը կարող է հիշյալ հանքավայրի շահագործումը կասեցնել

25-05-2018 23:07:15   | Հայաստան  |  Իրավունք
 


 
 
 
Այնտեղ ծանր ու թունավոր մետաղներից բացի, կան նաև ռադիոակտիվ նյութեր, որոնք թթվային դրենաժի արդյունքում խառնվելու են մինչև իսկ Սևանա լիճ հասնող ջրերին:
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով այժմ նախապատրաստական և շինարարական աշխատանքներ կատարող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած փաստաթղթերի բովանդակության և եզրակացության միջև մեծ հակասություն կա, ինչն էլ նախագծի գլխավոր թերությունն է: Ամուլսարի հանքավայրի շահագործման անթույլատրելիության վերաբերյալ Հայաստանի կանաչների միության նախաձեռնությամբ այսօր Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դահլիճում կազմակերպված քննարկման ժամանակ վերոնշյալ հակասության մասին հայտարարեց «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանը:
Հակոբ Սանասարյանի հավաստմամբ, եզրակացության մեջ ջրային պաշարներին, կենդանական և բուսական աշխարհներին հասցվելիք վնասը ներկայացված է 0 դրամ: Սակայն, անտեսելով, որ այս ամենն իրականությանը չի համապատասխանում, ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ն ընկերության ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը տված իր դրական փորձագիտական եզրակացության մեջ նույնությամբ շարադրել է «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները:
«Քանի որ վերջին տասն օրվա ընթացքում բավականին դեպքեր եղան, նաև դրա արդյունքում նոր կառավարությունը և վարչապետը որոշակի հայտարարություններ արեցին, հիմնականում նաև տողատակերում նկատի ունենալով Ամուլսարի խնդիրը, մտածելով, որ եթե հանկարծ կասեցվի այդ հանքավայրի շինարարությունը և լիցենզիան ու մնացած թույլտվություններն այս պահին, պետությունը կունենա լուրջ ֆինանսական տույժեր` կապված այն խնդրի հետ, և որ այդ ընկերությունը կդիմի միջազգային դատարաններ ու կպահանջի փոխհատուցում,- իր ելույթում ասաց աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:- Այդ ընկերությունը չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան, դրա համար մենք 2011 թվականից արել ենք այն ամեն հնարավորը բոլոր փաստաթղթային, իրավական, նաև ակտիվ գործողությունների առումով, որը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի այդ ընկերությունը չկարողանա դիմել դատարան:
Կան բազմաթիվ փորձագիտական եզրակացություններ` սկսած տեղական գիտնականների, փորձագետների, և վերջացրած` միջազգային հանրահայտ և շատ լուրջ կշիռ ունեցող փորձագետների: Այդ եզրակացություններն ապացուցում են, որ բացի նրանից, որ պետությունը չի կարողացել տարբեր պատճառներով` օբյեկտիվ և սուբյեկտիվ, գնահատել իրական վտանգները, կա շատ լուրջ հարց, որը որ պետք է հիմա ներկայացնենք և նոր կառավարությանը նույնպես բացատրենք: Բացի նրանից, որ պետությունը չի կարողացել փորձաքննել «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած 5000 կամ 10 000 էջ փաստաթղթերը, կարևորագույն հարցն այն է, որ իրենք այդ փաստաթղթերում ներկայացրել են տվյալներ, որոնք հավաստի չեն, որոնք գիտականորեն հիմնավորված չեն, որոնք չեն համապատասխանում ժամանակակից աշխարհի մեթոդներին:
Կան շատ թերի փորձարկումների, թերի գործողությունների արդյունքում արված եզրակացություններ: Դրա արդյունքում իրենք եկել են այն եզրակացության և ներկայացրել են կառավարություն` թյուրիմացության մեջ գցելով նաև նախորդ կառավարությանը, որ, իբր թե, այդ հանքավայրի շահագործման արդյունքում վնասներն այնքան մեղմ են, այնքան փոքր են, այնքան անտեսանելի են, որ ուղղակի դրանց մասին խոսելն անիմաստ է…»:
Սակայն, ինչպես հավաստեց բանախոսը, բանից պարզվել է, որ դա այնքան էլ այդպես չէ: Համառոտ ներկայացնելով ամերիկաբնակ քիմիկոս- ճարտարագետ, արդյունաբերական ջրերի մաքրման տեխնոլոգիաների աշխարհում հայտնի մասնագետ, տվյալ բնագավառում ավելի քան 25 տարվա փորձառություն ունեցող, ցիանիդից և ծանր մետաղներից ոսկի մշակող ընկերությունների արդյունաբերական ջրերի մաքրումն իրականացրած ամերիկյան ընկերության հիմնադիր Հարութ Բրոնոզյանի նախաձեռնության շնորհիվ Ավստրալիայից, Կանադայից և ԱՄՆ-ից փորձագետների տված եզրակացությունը, Լևոն Գալստյանն ասաց, որ նրանք ստորգետնյա և մակերեսային ջրերի վրա ազդեցության փորձագետներ են և հանքերի գործունեության արդյունքում աղտոտման փորձագետներ:
«Իրենք,- շարունակեց Լևոն Գալստյանը,- հստակ նշում են, որ «Լիդիան Արմենիա»-ի և իր խորհրդատուների հայտարարությունները` կապված ջրերի աղտոտման հետ, պարզունակ են և ոչ ճշգրիտ: Օրինակ, նրանք գրում են, որ ողջ հանքաքարը օքսիդացած է, դա ենթադրում է, որ խնդիրներ չեն առաջանա»:
Սակայն, բանախոսի տեղեկացմամբ, փորձագետներն իրենց եզրակացության մեջ գրել են, որ իրականում թեկուզ միայն հանքից հանվելիք դատարկ ապարները կառաջացնեն թթվային դրենաժ, և այդ առնչությամբ ընկերության հանգստացնող պնդումները չեն համապատասխանում հենց «Լիդիան Արմենիա»-ի փաստաթղթերում ներկայացված փաստերին:
«Այսինքն` երբ որ այդ մարդիկ ուսումնասիրել են նույն փաստաթղթերը, իրենք եկել են լրիվ հակառակ եզրակացության»,- ասաց ՀԲՃ անդամը և շարունակելով ներկայացնել անկախ փորձաքննության տվյալները, ասաց, որ 460 մլն տոննա թափոնն ունենալու է թթվային դրենաժի լուրջ պոտենցիալ, յուրաքանչյուր 1000 տոննա թափոնից առաջանալու է 50-60 տոննա ծծմբական թթու, մինչդեռ ընկերությունը ոչ մի միջոցառում չի ներկայացրել, թե ինչ եղանակով, ինչ գումարներով պետք է այդ թթուն չեզոքացնի կամ հեռացնի:
Բանախոսի հավաստմամբ, այնտեղ ծանր ու թունավոր մետաղներից բացի, կան նաև ռադիոակտիվ նյութեր, որոնք թթվային դրենաժի արդյունքում խառնվելու են այն ջրերին, որոնք առաջանում են այդ տարածքում և, բնականաբար, աղտոտելու են Որոտան և Արփա գետերը, Որոտան-Արփա-Սևան թունելով հոսող ջրերը, ի վերջո, այդ աղտոտված ջրերը հասնելու են նաև Սևանա լիճ:
«Ինչքան էլ «Լիդիան Արմենիա»-ն փորձում է ներկայացնել, թե այդ խնդիրները չեն առաջանում, այդ փորձագետների եզրակացությունները լրիվ հակառակն են ապացուցում»,- ասաց Լևոն Գալստյանը:
ՀԲՃ անդամը փաստեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը թյուրիմացության մեջ է գցել, շփոթության մեջ է գցել, ըստ էության, սխալ, ոչ հիմնավոր տեղեկություններ է տրամադրել Հայաստանի կառավարությանը, այնպես որ, ՀՀ կառավարությունը հանգիստ, բավարար հիմքերն ունենալով, մոտակա մեկ շաբաթվա ընթացքում ուսումնասիրելով (նախորդ կառավարությունը չուզեց ուսումնասիրել) խնդիրը, կարող է հիշյալ հանքավայրի շահագործումը կասեցնել:
«Հայաստանի կառավարությունը և քաղաքացիները պետք է դադարեցնեն այդ ծրագրի առաջխաղացումը»,- ներկայացնելով փորձագետների եզրակացությունը, ասաց Լևոն Գալստյանը:
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

12-06-2018 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները11-06-2018 «Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ25-05-2018 Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան23-05-2018 Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)13-05-2018 Լիդիանը կոլապսի առջև է․ Հայկական բնապահպանական ճակատ06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով