Վերջին դասը մշակութային ինքնատիպ ծրագրով են անցկացրել «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի շրջանավարտները

25-05-2018 18:57:44   | Հայաստան  |  Հասարակություն
Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի հանրակրթական միակ դպրոցում՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում, 12-րդ ավարտական դասարանի աշակերտների վերջին զանգի միջոցառումն ուղեկցվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսով: Գեղանկարչական և այլ լուծումներով աշակերտները ներկայացրել են մայրաքաղաքն իրենց պատկերացմամբ՝ Երևանի գլխավոր խորհրդանիշի շուրջ: 
 


Ցուցահանդեսին ծանոթացել և կոջոյանցիների ավարտական հանդիպմանը  ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
Վերջին դասի գլխավոր միջոցառմանը աշակերտները հանդես են եկել մշակութային հետաքրքիր ծրագրով՝ վերհիշելով դպրոցական տարիներն ու ընդգծելով ուսուցիչների ուրույն դերն իրենց կյանքում: Ավանդույթի համաձայն՝ արդեն երիտասարդ արվեստագետներն իրենց հագուստին ամրացված օրվա խորհրդանիշ զանգերը պատրաստել էին սեփական ձեռքերով: 
Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով շրջանավարտներին ու փոխանցելով բարեմաղթանքները՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է կրթահամալիրի դերը մայրաքաղաքի մշակութային կյանքում:
«Օրեր անց, երբ հնարավորություն կունենաք վերընթերցելու Երևանի քաղաքապետի ձեզ ուղղված ուղերձը, կցանկանայի, որ վերլուծեք և այն դարձնեք ձեր քաղաքացիական կենսագրության բաղկացուցիչը: Սիրելի շրջանավարտներ և հարգելի մանկավարժներ, սրտանց շնորհավորում եմ օրվա առթիվ և շնորհակալություն հայտնում մեր մայրաքաղաքին նման սերունդ հանձնելու համար», - նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Աշակերտներն իրենց հերթին նկատել են, որ մասնագիտական ինչ ուղի էլ ընտրեն, շարունակելու են ուրույն նպաստ բերել՝ 2800-ամյա քաղաքամայր Երևանի զարգացման և հզորացման գործում:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 302 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար