ՀՀ ԱԺ աշխատակազմը եւ կորեական KOICA գործակալությունը ձեռք են բերել աջակցության պայմանավորվածություն

24-05-2018 16:11:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 12-19-ը տեղի է ունեցել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA-ի) պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով՝ որպես 2017 թվականի ընթացքում անցկացված բանակցությունների եւ կատարված աշխատանքների շարունակություն: Այցի շրջանակում քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի եւ KOICA-ի համագործակցության ծրագրերն ու հեռանկարները:
Պատվիրակությունը ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ քննարկել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ՀՀ խորհրդարանին ընդլայնված ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրելու հնարավորություններն ու բովանդակությունը՝ Ազգային ժողովի դերակատարության բարձրացման ու լիազորությունների ընդլայնման պայմաններում:
Քննարկման արդյունքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԺ հանրային լսումների ու հանձնաժողովների նիստերի դահլիճների տեխնիկական վերազինման վերաբերյալ՝ ներառյալ համաժողովների անցկացման, ինչպես նաեւ համաժամանակյա թարգմանության համար անհրաժեշտ համակարգերի վերազինում:
 


Տեխնիկական վերազինումը զուգակցվելու է ԱԺ տեխնիկական եւ կառավարող անձնակազմի վերապատրաստման ծրագրերով, որոնց շրջանակում սույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերոնշյալ աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով Հայաստան կայցելեն KOICA-ի փորձագետները: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից