Նոր կառավարությունը որքան էլ ցանկանա, միևնույն է չի կարող շատ արագ լուծել տարիներով կուտակված խնդիրները. ՏԵՍԱՆՅՈՒԹ



18-05-2018 18:41:50   | Հայաստան  |  Հասարակություն
 


Նոր կառավարությունը որքան էլ ցանկանա, միևնույն է չի կարող շատ արագ լուծել տարիներով կուտակված խնդիրները: 
 
Նման կարծիք մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը: 
 
Ըստ նրա՝  այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն իրենց բովանդակության մեջ ոչ թե ուղղված են նոր կառավարությանը, այլ նախկին իշխանություններին, որովհետև նրանց կառավարման տարիներին են դրանք կուտակվել և լուծում չեն ստացել: 
 
Է. Օրդուխանյանի խոսքերով՝ ներկայիս կառավարությունը ժողովրդի սպասելիքները պետք է տեղափոխի պրագմատիզմի դաշտ: 
 
«Պետք է փորձեն զսպել այս սպասելիքները, դրանք դարձնել ռացիոնալ, այլ ոչ թե էմոցիոնալ, որովհետև նույնիսկ զավեշտ կարող է տեղի ունենալ և քաղաքացիներն իրենց կենցաղային հարցերով էլ դիմեն իշխանություններին»,- նկատեց քաղաքագետը: 
Վերջինիս համոզմամբ՝ նոր Հայաստանում քաղաքացիներից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումը և պատասխանատվությունն ունենա երկիրը զարգացնելու համար: 
 
Անդրադառնալով ՀՀԿ-ականների՝ իշխանության գլուխ հնարավոր վերադարձին՝ Է. Օրդուխանյանը նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ իրացվելու իրավունք պետք է ունենա, ինչը ժողովրդավարության պահանջ է: 
 
Նրա կարծիքով՝ ներկայումս հանրապետականների ցածր վարկանիշը բացասական ազդեցություն է ունենում նաև միջին օղակներում դեռևս պաշտոնավարող իրենց կուսակիցների վրա: 
 
«Հեղափոխության գործընթացը չի ավարտվել, այն պահանջում է, որպեսզի լեգիտիմությունն իջնի քաղաքական ինստիտուտներ: Քաղաքական կայունության համար պարտադիր պահանջ է լեգիտիմությունը տեղափոխել ինստիտուցիոնալ դաշտ»,- փաստեց բանախոսը: 
 
Է. Օրդուխանյանն առաջնահերթ է համարում խորհրդարանական ընտրությունների անցկացումը, քանի որ համարում է, որ ԱԺ-ն իր ներկայիս կազմով չի արտահայտում հասարակության կամքը: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 361 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար