Տրանսպորտի փոխնախարար Արման Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

25-04-2018 18:32:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը պաշտոնից ազատել է տրանսպորտի փոխնախարարին։
 


Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 
 
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը՝ Արման Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է որոշման մեջ։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից