ՕԵԿ-ը կոչ է անում բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ և խաղաղ մասնակցությունն ունենալ համաժաղովրդական շարժմանը

25-04-2018 12:55:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՕԵԿ-ն կոչ  է անում  ընդունել շարժման առաջարկները, երաշխավորել խաղաղ հանգուցալուծում , իսկ կուսակիցներին շարունակել ակտիվ մասնակցությունը համաժողովրդական ընդվզմանը:
 


«Օրինաց երկիր կուսակցությունը, որ արդեն մեկ շաբաթ է իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համաժողովրդական ընդվզմանը և ամենօրյա ռեժիմով հնչեցված քաղաքական հայտարարություններով իր զորակցությունն ու քաղաքական աջակցությունն է ցուցաբերել խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը, որպես հանգուցալուծում առաջարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, կոչ է անում այսօրվա իշխանություններին` հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունները, ցուցաբերել խոհեմություն և ընդառաջ գնալ համաժողովրդական շարժման առաջարկներին և շուտափույթ հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին` հանուն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության: 
Իրավապահներից պահանջում ենք  զերծ մնալ ցուցարարների և շարժման մասնակիցների նկատմամբ ուժի հնարավոր  կիրաժման որևէ դրսևորումից:
 
Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ և խաղաղ  մասնակցությունն ունենալ համաժաղովրդական շարժմանը` այն հասցնելով իր տրամաբանական ավարտին», - ասված է ՕԵԿ հայտարարության մեջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 202 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար