Փարիզի «Հայկական Վերածնունդ»-ը կոչ է անում ժամը ՝ 17:00-ին հավաքվել Հայաստանի դեսպանատան առաջ

25-04-2018 12:27:27   | Հայաստան  |  
Փարիզի «Հայկական Վերածննդի» սփյուռքյան կազմակերպությունը  կոչ է տարածել, որում, մասնավորապես, ասված է
 


«Հայաստանի բնակչության բռնցքի ուժով ձեռքբերված՝ ՍՍ-ի հրաժարականից հետո հանցավոր ռեժիմից կազմված Հանրապետական կուսակցությունն ու իրենց գործակից դաշնակները փորձում են մանեւրելով պահպանել ժողովրդից զավթած իշխանությունը:
Նրանք ձևացնում են, թե չեն հասկանում, որ ժողովուրդը հաղթել է:
 
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «թավշյա հեղափոխությունն» ավարտելու եւ Հայաստանի քաղաքական դաշտից վերջնականապես վերոհիշյալներին դուրս մղելու և Հայաստանի ժողովրդին աջակցելու համար բազմամարդ լինենք այսօր ՝ ապրիլի 25-ին ժամը ՝ 17: 00-ին Փարիզում Հայաստանի քրեական ռեժիմի ներկայացուցչի՝ Հայաստանի դեսպանատան առաջ»:
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 205 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար