Ինչու հասավ դանակը ոսկորին եւ ինչ անել․ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյան․ (տեսագրություն)



25-04-2018 13:49:39   | Հայաստան  |  Քննաարկում

«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում ապրիլի 25-ին հեռարձակվելիք, ոչ միայն ՀՀ բնակչությանը, այլև Կալիֆորնիայի և ԱՄՆ այլ տարածքների հեռուստադիտողներին հասանելի հաղորդման հյուրն է լինելու Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա հետ «Քննարկում» հաղորդաշարով զրույցը Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունների ու դրանցով պայմանավորված ներքին և արտաքին զարգացումների շուրջ է:

Ապրիլի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 10:00-11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգհարել և իրենց հարցերն ուղղել բանախոսին ԱՄՆ-ից 818 9675321, իսկ Հայաստանից 060 351131 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
 
Հաղորդումը վարում է հրապարակախոս, «Նոյյան Տապան»-ի հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը:
 


Նոյյան տապան   -   Քննաարկում
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից