Շնորհավորում ենք մեր ժողովրդին քաղաքական և բարոյական հաղթանակի առիթով.ՀԴԿ

23-04-2018 18:47:23   | Հայաստան  |  Քաղաքական
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ
 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
 
Շնորհավորում ենք մեր ժողովրդին քաղաքական և բարոյական հաղթանակի առիթով: Առաջին անգամ ժողովրդի արդարացի պահանջը իրականացավ քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների արդյունքում: 
 
Մենք բարձր ենք գնահատում շարժման կազմակերպիչների անձնազոհ գործողությունները, որն իր էությամբ քաղաքական հեռանկար է բացում երկրում ժողովրդավարության, սոցիալական արդարության, ազատության և համերաշխության գաղափարների կենսագործման ուղղությամբ:
 
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը գտնում է, որ երկրում բնականոն քաղաքական գործընթացը կծառայի ժողովրդի կենսական պահանջներին:
 
 
Հայաստանի դեմոկրատական կուսակցության
Հանրապետական խորհուրդ
23.04.2018թ.
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 218 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար