Ժամը 11:00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 52 ցուցարար. Էդգար Ջանոյան.Tert.am

20-04-2018 11:35:40   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերվում Երևան քաղաքում ընթացող ցույցերի մասնակիցներ. բերվածների թիվն աճում է:
 


Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ բերված քաղաքացիների թիվը հասել է 52-ի:
 
«Ժամը 11:00-ի դրությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել  52 անձ»,-ասաց Ջանոյանը:
 
Նշենք, որ ժամը 10:30-ի դրությամբ  ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ էր բերվել  37 անձ: Ժամը 9:00-ի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերվածների թիվը կազմում էր 16:
 
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում ցույցեր ու երթեր են ընթանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ՝ «Իմ քայլը» շարժման նախաձեռնությամբ և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից