Սերժ Սարգսյանը երկիրը դարձրեց ավտորիտար պետություն. «Ժառանգություն»

««Ժառանգությունը» կուսակցության դատապարտում է «խաղաղ ցուցարարների նկատմամբ իրավապահ համակարգի ցանկացած բռնություն»

19-04-2018 17:57:01   | Հայաստան  |  Քաղաքական
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
 


 
Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի «ընտրությունը» Ազգային ժողովում, որտեղ պատգամավորների մեծամասնությունը քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին։
 
Բոլորին հայտնի է, որ Սարգսյանը վարչապետ է դարձել 2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեի, 2017 թվականի կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ակնհայտորեն այս ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը՝ տիրապետելով կառավարման ողջ լծակներին, երկիրը, ըստ էության, դարձրեց ավտորիտար պետություն:
 
Հասկանալով դրա վտանգավորությունը՝ «Ժառանգություն» կուսակցությունը Սահմանադրական բարեփոխումների սկզբից մինչեւ այսօր պայքարում է այդ ամենը թույլ չտալու համար: Վերջին շրջանում սկսված այս համաժողովրդական պայքարի հիմքում «Ժառանգությունը» եւս կանգնած է եղել եւ շարունակում է մեր համաքաղաքացիների հետ միասին պայքարել՝ ղեկավար կազմից մինչեւ համակիրներ: 
 
Մենք շարունակելու ենք աջակցել քաղաքացիական խաղաղ անհնազանդության պայքարին եւ պատրաստ ենք ընդդիմադիր գործընկերների հետ միասնական ջանքեր ներդնել ի շահ ժողովրդի եւ պետության՝ կյանքի կոչելով երկրի համար խիստ անհրաժեշտ արմատական բարեփոխումներ:                                                                                                                     
 
Դատապարտում ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ իրավապահ համակարգի ցանկացած բռնություն եւ անօրինականություն: 
 
 
 «Ժառանգություն» կուսակցության վարչություն
19 ապրիլի 2018թ. , Երեւան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 159 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար