Հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ որոշում չի կայացվել. Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը

19-04-2018 16:42:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Հարգելի քաղաքացիներ,
 
2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր  իրազեկումներ  են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն  հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերերում և փողոցներով):
 
2018 թվականի ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի  համար  «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել:
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 265 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար