Արտերկրում բնակվող քաղաքացիների հայտարարությունը

19-04-2018 14:48:40   | Հայաստան  |  Հասարակություն

Facebook սոցիալական ցանցում երեկվանից տարածվող՝ արտերկրում բնակվող հայաստանցիների հայտարարությանն այս պահի դրությամբ միացել է մոտ երկու հարյուր մարդ՝ աշխարհի տարբեր պետություններից։ 

Հայտարարությունում ասվում է․ «Մենք՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներս, հայտնում ենք մեր աջակցությունը՝ Հայաստանում մշտապես կեղծվող ընտրությունների և կեղծված սահմանադրական հանրաքվեի միջոցով ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին: 

Միևնույն ժամանակ մենք դատապարտում ենք իշխանությունների կողմից բռնության դրսևորման ցանկացած փորձ և պրովոկացիոն գործողություն: Կոչ ենք անում իշխանություններին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից ընդունված մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների մասին հռչակագրերում արձանագրված սկզբունքներին և դադարեցնել խաղաղ ցուցարարներին ուղղված ցանկացած սպառնալիք»։ 

Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար։ 

Հայտարարության տեքստը և միացողների ցանկը կարող եք գտնել այստեղ։ 

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից