«Մենք սահմանափակելու ենք ձեր երթը». Վալերի Օսիպյանը՝ ցուցարարներին․168.am

19-04-2018 10:34:54   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

168.am Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կարճ զրույց ունեցավ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիայի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի հետ:

 


«Դուք անհամաչափ սահմանափակել եք մարդկանց տեղաշարժվելու իրավունքը, մենք էլ սահմանափակելու ենք ձեր երթը»,- ասաց Վ. Օսիպյանը:
 
Պատգամավոր Արարատ Միրզոյանը Վալերի Օսիպյանի հետ զրույցում հիշեցրեց, որ ոստիկաններն իրեն թույլ չէին տվել գնալ իր աշխատավայրը՝ Բաղրամյան պողոտա, հիմա էլ իրենք են սահմանափակում ուրիշներին գնալ իրենց աշխատավայր:
 
«Ես առաջարկեցի բոլոր պատգամավորներին՝ անգամ ձեր օգնականների հետ անցնել ու գնալ Ազգային ժողով, բայց դուք հրաժարվեցիք»,- ի պատասխան՝ ասաց Վ. Օսիպյանը:
 
Ն. Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին քայլել դեպի Վերնիսաժ:
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 379 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար