Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը ձեռնամուխ է եղել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայմանը

21-03-2018 16:05:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Մարտի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքը, որի շրջանակներում մարտի 21-ին ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի նախագահությամբ անցկացված նիստում ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր-պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հանդես է եկել զեկուցում-դասախոսությամբ: Նա ներկայացրել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կողմից ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման մեթոդաբանությունն ու հիմնական ուղղությունները:
 
ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ) եղել է ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության մշակման գիտական համադասողը, իսկ այժմ ԱՌՀԻ-ի կերպափոխմամբ ստեղծված ՊԱՀՀ-ը կիրառում է այդ գործընթացում ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իսրայելի ուղեղային կենտրոններում ձեռք բերված անընդհատ նորացվող մեթոդաբանական գիտելիքները: Պրոֆեսոր Քոթանջյանն իր զեկուցումը ներկայացրել է ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ հավաքի մասնակիցներին ներկայացված զեկուցումների լույսի ներքո:
 
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից