Ֆրանկաֆոնիայի զարգացումն Արցախի առաջնահերթությունների շարքում է

21-03-2018 12:44:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 21-ին տեղի է ունեցել «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը:  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ֆրանկաֆոնիայի միջազգային օրվա առթիվ և նշել, որ ֆրանսերեն լեզվի ուսուցման, տարածման, հանրության ավելի լայն հատվածներին հաղորդակից դարձնելու ծրագրերը իշխանությունների համար առաջնահերթությունների շարքում են:
 

Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը լուրջ հեռանկարներ ունի և առկա ռեսուրսները թույլ են տալիս հումանիտար ու մշակութային ոլորտներին զուգահեռ փորձի փոխանակում կատարել նաև տնտեսության և տեղական ինքնակառավարման բնագավառներում: Որպես հաջողված օրինակ նշվել է վերջերս Բուկ Բել Էր քաղաքի պատվիրակության այցն ու քույր քաղաք Ասկերանի հետ կապերի խորացման ցանկությունը՝ հստակ օրակարգով:
 
Այնուհետև բարեկամության շրջանակի անդամները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի, տարվա կտրվածքով սպասվող միջոցառումների և դրանց նախապատրաստության հարցերի շուրջ:
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 
լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 136 անգամ
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 333 անդամ
Միանալ խմբին
Խումբը ստեղծվել է «Նոյյան տապանի» հեռուստակամուրջ - հաղորդաշարի համակիրների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան. - Արտահայտել իրենց կածի...