Սեմինար-քննարկում՝ ՀՀ միգրացիոն օրենսդրության բարեփոխումների, ընտանիքում բռնության կանխարգելման և ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ

21-03-2018 12:23:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կազմակերպել էր սեմինար-քննարկում՝ ՀՀ միգրացիոն օրենսդրության բարեփոխումների, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ:
 
Բացման խոսքով հանդես են եկել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը: Վերջինս, կարևորելով նման հանդիպումների անցկացումը, նշել է, որ սա ևս մեկ հնարավորություն է՝  գործող օրենսդրության վերաբերյալ իրազեկման բարձրացման, խնդիրների վերհանման  և շահագրգիռ կողմերի միջև համագործակցության մեխանիզմերի շուրջ առաջարկների ներկայացման համար:
Սեմինարին մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի, «Փիփըլ ին Նիդ» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաև մայրաքաղաքի 12 վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամները և սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցները:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 161 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար