ՍԱՊԾ մասնագետը հեղինակել է «Գինեգործական ձեռնարկությունների սարքավորումներ» վերնագրով դասագիրք

23-02-2018 19:46:24   | Հայաստան  |  Նոր գրքեր
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ում այսօր՝ փետրվարի 23-ին, տեղի ունեցավ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության գլխավոր մասնագետ, գինեգործ Լիլիա Սամվելյանի հեղինակած՝ «Գինեգործական ձեռնարկությունների սարքավորումներ» դասագրքի շնորհանդեսը: 
Հեղինակի խոսքով՝  գրքի հրատարակումն անհրաժեշտություն էր դարձել, քանի որ գինեգործությունը շատ մեծ հեռանկարներ ունի մեր երկրում, և պետք է մեծ ուշադրություն դարձնել մասնագետների պատրաստման խնդրին: «Համալսարանական գինեգործարան ունենալուն զուգահեռ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու նպատակով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ որոշեցինք լրացնել հայալեզու մասնագիտական գրականության բացը, ինչի արդյունքում ստեղծվեց այս աշխատանքը: Գրքում շոշափվում են հարցեր, որոնք վերաբերում են գինեգործության ոլորտի տեխնոլոգիական սարքավորումներին և որոնք, կարծում եմ, օգտակար կլինեն թե ուսանողների, թե գինեգործների, թե ոլորտը վերահսկողների համար, քանի որ ներկայացված է խորհրդային շրջանում ստեղծված և ժամանակակից սարքավորումների համեմատական բնութագիրը՝ ներառյալ դրանց առավելությունները և թերությունները»,- ասաց Լիլիա Սամվելյանը: 
 

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը  ողջունեց և չափազանց կարևոր համարեց մասնագիտական առանձնահատկություններն ավելի հանրամատչելի ձևով ներկայացնելու, մասնագետների որակավորմանն ուղղված այսօրինակ նախաձեռնությունները: Իշխան Կարապետյանն ընգծեց, որ գինեգործությունը մեր երկրում հանդիսանում է առաջնային ճյուղերից մեկը, որն անհրաժեշտ է զարգացնել: «Քաջատեղյակ եք, որ կառավարությունն ու մասնավորապես գյուղատնտեսության նախարարությունն այս ուղղությամբ ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր: Մեր Ծառայությունն էլ իր հերթին ապահովում է վերահսկողությունն այս ոլորտում, մեր լաբորատորիան վերջերս է համալրվել ալկոհոլային խմիչքների ծագումը պարզող սարքավորումներով: Այս գործընթացում շատ մեծ դեր ունի գիտությունը և  գիտությունից եկած արդյունքի կիրառելիությունը թեʹ ոլորտի  զարգացման, թեʹ վերահսկողության համար»:
ՍԱՊԾ պետը գոհունակությամբ փաստել է, որ գրքերի շնորհանդեսները  Ծառայությունում ավանդույթ են դառնում:
 
 
 
 
 
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
 
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1525 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար


Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար