Կառավարությունում քննարկվել են տարածքային կառավարման ոլորտի զարգացման հետագա քայլերը

23-02-2018 19:13:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տարածքային կառավարման ոլորտի զարգացման հարցեր են քննարկվել: 
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «ՀՀ տարածքային կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին»,  «ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծերին: 
 

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին նախագծերը բերել վերջնական տեսքի և դնել շրջանառության մեջ: «Յուրաքանչյուր նախարարություն, ելնելով իր քաղաքականությունից, մեր առջև դրված խնդիրներից՝ մարզպետների հետ աշխատանքը շարունակում է կատարել: Մենք դեմ չենք սահմանված 14 չափորոշիչները դարձնել 17 կամ 20, եթե դրանք համապատասխանում են մեր ընտրած չափանիշներին», - ասել է Կարեն Կարապետյանը: 
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2018 թվականին նախատեսվող համայնքների խոշորացման ծրագրերին: 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 173 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար