Կառավարությունում մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցեր են քննարկվել

23-02-2018 18:57:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham)  և պալատի  անդամ- կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր  գործում են մտավոր սեփականության ոլորտում կամ իրենց բիզնեսում առնչվում են մտավոր սեփականության խնդիրների հետ:  
 

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ  առաջիկայում  Վաշինգտոնում կայանալիք Առևտրի և ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի օրակարգային հարցերից մեկն առնչվում է մտավոր սեփականությանը, որի պաշտպանությունը կարևորվում է բիզնեսի աջակցության և զարգացման տեսանկյունից: Այս համատեքստում ներկայացվել են  մտավոր սեփականության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, որոնց բիզնեսն առնչվում է  առօրյա գործունեության մեջ: Մասնավորապես բարձրացվել են մտավոր սեփականության իրավունքի ոլորտում իրավակիրառ պրակտիկային, դատական համակարգի աշխատանքին և մասնագիտացած դատավորներ ունենալու խնդրին,  մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել հեղինակային իրավունքի ոլորտում առկա  և այլ հարցերի: 
Կարեն Կարապետյանը նշել է բարձրացված հարցերին լուծում տալու անհրաժեշտությունը և հանձնարարել պատասխանատու  գերատեսչությունների ներկայացուցիչներին, AmCham-ի անդամ- կազմակերպությունների հետ համատեղ, քննարկել խնդիրներն ու  դրանց  լուծմանն ուղղված  առաջարկությունները:  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 134 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար