Տիգրան Պողոսյանի մայրը որդու 26-ամյակը նշել է Արցախի դիրքերում՝ իր սևազգեստ ներկայությամբ քաջալերելով հայրենիքի պաշտպանին (տեսագրություն)



23-02-2018 12:30:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ
Փետրվարի 23-ին ժամը 12:30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ Արցախյան շարժման 30 ամյակի և Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ՝ Արցախի պաշտպանական դիրքերից նոր վերադարձած  հասարակական գործիչների  մասնակցությամբ։ 
 

 
Թեման՝  «Արցախյան շարժման 30-ամյակը, դասեր և շարժման ներկայիս կարևորությունը։ Հայրենիքի պաշտպանի այսօրվա առաքելությունը և նրա  պաշտպանվածությունը։  Օրերս Արցախում ՀԿ-ների և մշակույթի գործիչների մասնակցությամբ իրականացված միջոցառումները (.2016թ. ապրիլի 26- ին Մարտակերտում զոհված ավագ լեյտենանտ հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրվա հիշատակումը փետրվարի 21-ին։  Նոր ֆիլմի շնորհանդես՝  նվիրված Ազատամարտի,  ապրիլյան պատերազմում զոհված տղաների և  փոխգնդապետ Արամ Առուշանյանի հիշատակին։  Փոխգնդապետ Արամ Առուշանյանին հետմահու և նրա  կնոջը պարգևատրելու  արարողությունը)։  Տպավորություններ դիրքերից  և հետագա անելիքներ։ Անդրադարձ Ալիևի վերջին հայտարարությանը»։։
 
Բանախոսներն են՝ 
 
Մանուշակ Ստեփանյան- «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ 
 
Մայիս Ազնավուրյան - Սիսիանի ջոկատի ազատամարտիկ. «Առաջին գունդ» ՀԿ մայոր
 
Հռիփսիմե Բասենցյան - Լրագրող, սցենարիստ-բեմադրիչ 
 
Սիլվա Մանասյան -  2016թ. ապրիլի 26-ին Մարտակերտում զոհված հրամանատար ավագ լեյտենանտ, Հոռոմ գյուղից՝ Տիգրան Պողոսյանի մայրը
 
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի սրահ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից