ԱՄՆ նախագահն առաջարկել է զինել ուսուցիչներին. «Արմենպրես»

22-02-2018 12:02:28   | ԱՄՆ  |  Մամուլի տեսություն

 ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել Է ուսուցիչներին թույլ տալ զենք կրել ինքնապաշտպանության համար:

Այս մասին, ինչպես գրում Է The Hill-ը, խոսք Է եղել փետրվարի 21-ին այն դեռահասների հետ կայացած հանդիպմանը, որոնք դարձել են Ֆլորիդայում տեղի ունեցած հրաձգության վկաները, որի հետեւանքով զոհվեց 17 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եթե դուք ունենայիք ուսուցիչ, որը կարողանար հրազեն կիրառել, այդ հարձակումը կարող Էր այդքան տխուր ավարտ չունենալ»,- ասել Է նախագահը: Նա պարզաբանել Է, որ խոսքը վերաբերում Է գաղտնի զենք կրելուն, իսկ ուսուցիչները պետք Է հատուկ պատրաստություն անցնեն: Թրամփը խոստացել Է երկրում ներդնել զենքի գնման թույլտվություն ստանալու «շատ խիստ» ստուգումներ: «Մենք շատ խիստ կլինենք ստուգումների առումով, շատ խիստ՝ հոգեկան առողջության ստուգումների առումով»,- ասել Է Թրամփը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 


Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 180 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար