Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույց

23-01-2018 14:14:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Հունվարի 26, 2018
 
 
 
18:00-21:00. «Բուկինիստ» գրախանութում կամփոփվի «Իմ գաղտնի գրքաՍեր» խաղը, որի մասնակիցները գրքերով իրենց սիրո խոստովանությունն են արել՝ գրախանութի միջոցով գաղտնի նվեր թողնելով իրենց սիրելիներին: Մասնակիցներին սպասվում են անակնկալներ, նվերներ:  Սիրառատ ու գրքառատ երեկոյի ընթացքում ելույթ կունենա «Կտոր մը երկինք» խումբը (Արև և Աստղ Մախսուդյաններ): 
 
 
 
16:00-ին Դավթաշենի Ս.Նահատակաց եկեղեցում կկատարվի խաչերի օրհնության կարգ, որից հետո երիտասարդները թաղապետարանի հետ համատեղ Ս. Սարգսին մարմնավորող ձիավորի ուղեկցությամբ օրհնված խաչերը կբաժանեն երիտասարդներին:
 
 
 
17:00-19:00-ին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի Հսկման ժամերգություն
 
17:00-ին Արարատի Ս. Հակոբ եկեղեցում կկազմակերպվի Երիտասարդների օրհնության կարգ և երիտասարդներին նվիրված համերգային ծրագիր:
 
15:30-ին Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցուց թափորը ձիավորի ուղեկցությամբ կպտտվի գյուղում:
 
16:30-ին Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա ժամերգություն և երիտասարդների օրհնության կարգ:
 
17:30-ին Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցու բակում  տեղի կունենա ինտելեկտուալ խաղ «Ս. Սարգիսը՝ երիտասարդների բարեխոս» թեմայով:
 
 
 
Հունվարի 27, 2018
 
 
 
10:00–ին՝ Ս. Պատարագ`
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում:
 
 
* Ս. Սարգսի մասունքակիր Աջը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:
 
* Ս. Սարգիս եկեղեցում արտագրված 17-րդ դարի Ավետարանը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:
 
* Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների օրհնության կարգ  Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
 
 
 
11:00–ին՝ Ս. Պատարագ`
 
Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում:
Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում:
Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ:
 
 
 
13:00-ին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ։
14:30-ին՝ քայլերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Սիրահարների պուրակ: 
16:00-ին՝ տոնական համերգ Սիրահարների այգում:
 
 
Հունվարի 28, 2018
 
 
 
13:00-ին Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ կկազմակերպվի տոնական միջոցառում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 92 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար