Այս ամենի նպատակը Երուսաղեմում, Օմարի մզկիթի տեղում Նեռի համար Սողոմոնի տաճարի կառուցումն է (տեսանյութեր)

Միացյալ Նահանգները կամ Իսրայելը Սիրիայում Նոր տարվա նախաշեմին բացեցին Պանդորայի արկղը



23-01-2018 01:13:03   | ԱՄՆ  |  Քաղաքական
 

 
 
 
Ռուս-ամերիկյան հարաբերությունների առաջիկա զարգացման առումով քաղաքական վերլուծաբանների բանակը բաժանված է երկու մասի. մի մասը կարծում է, թե 2018 թվականին ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն, իսկ մյուս մասը ճիշտ հակառակ համոզամանն է: Կարծում ենք, վերջինիս կանխատեսումն ավելի մոտ է իրականությանը: Ինչո՞ւ…
Այս հարցի պատասխանը շատ տարողունակ է և, անշուշտ, հնարավոր չէ ներկայացնել լրագրային մեկ հոդվածով: Փորձենք հարցին պատասխանել զուտ Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից բխող մասով: Նախ, շատ համառոտ հիշենք, թե Սիրիայում ինչպես սկսվեց ներքին պատերազմը, որն էլ երկրի դարպասները լայնորեն բացեց «Իսլամական պետության», ահաբեկչական այլ կազմակերպությունների, Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների զինուժի ներխուժման առջև: Այդ կապակցությամբ մեջբերենք «Իրատեսում» դեռ նախանցյալ տարի հրապարակված Աշխարհաքաղաքական ակադեմիայի (միջազգային գիտական կենտրոն է և գործում է Մակեդոնիայի ազգային ակադեմիայի հետ համատեղ` միջազգային գիտական ծրագրի շրջանակներում, իրականացնում է գիտական հետազոտություններ` կապված աշխարհաքաղաքական խնդիրների հետ) նախագահ, ակադեմիկոս, Հայաստանում Մակեդոնիայի պատվո հյուպատոս Արայիկ Սարգսյանի հետ տողերիս հեղինակի հարցազրույցից  մի հատված. 
«Սիրիայի հարավում, Իսրայելին սահմանակից Դերաա քաղաքում 2011 թվականի ամռանը երեխաները պատի վրա ներկով գրել էին հայհոյախառն խոսքեր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հասցեին: Դրան հետևել են Դերաա քաղաքի ոստիկանների կողմից երեխաների ծեծը, բանտարկումը, ինչին հաջորդել է բողոքի հանրահավաք` երեխաներին ազատ արձակելու պահանջով: Հանրահավաքի ժամանակ անհայտ դիպուկահարները սկսել են կրակել ոստիկանների, սիրիական բանակի զինվորների վրա, որին արդեն հաջորդել է բանակի կողմից Դերաայում ռազմական դրության հաստատումը, ապա և սկսվել է միջսիրիական հակամարտությունը սուննիների և ալավիների միջև: Բաշար ալ Ասադը լինելով փոքրամասնության` ալավիների ներկայացուցիչ, կառավարում էր պետությունը: Իշխանության կամ ալավիների կողմից մեծամասնության` սուննիների ներկայացուցիչներին Դերաայում կոտորելը հանգեցրեց ձնագնդի էֆեկտի, հակամարտությունը Դերաայից տարածվեց Դամասկոս, Դամասկոսից Ռաքքա, Ռաքքայից` Դեր Զոր, Հալեպ, և շարունակվում է մինչև մեր օրերը: Մենք մինչև հիմա չենք հասկացել կամ բավարար չափով չենք կարևորել, բայց միջէթնիկական, միջկրոնական բախումների գործոնը Մերձավոր Արևելքում, Բալկաններում, նույնիսկ Կովկասում թեև անտեսված, բայց թիվ մեկ խնդիրն է:
Հետագայում ապացուցվեց, որ Դերաայում սիրիական բանակի զինվորների և ոստիկանների վրա կրակող դիպուկահարները «Մոսադի» գործակալներն էին: Դերաայից մինչև Իսրայել ընդամենը 30-35 կիլոմետր է: Այդտեղից և այդպես սկսվեց սիրիական պատերազմը» (ընդգծումը` մերը):
«Ինչո՞ւ Իսրայելը գնաց այդ սադրանքին, ինչո՞ւ է նրան պետք այդ պատերազմը» հարցիս քաղաքագետը տվել է հետևյալ պատասխանը.
«Բանից պարզվում է, որ Թամարի և Լևանտի հատվածում, Սիրիայի և Լիբանանի ծովային հատվածում (Լևանտի ավազան) գտել էին գազի հսկայական պաշարներ` նվազագույն հաշվարկներով 3,5 տրիլիոն խորանարդ մետր, և քանի որ Սիրիայի և Լիբանանի միջև չկա ծովային սահմանի հստակեցում, Իսրայելի իշխանությունները բացահայտ հավակնություն ներկայացրին այդ գազային պաշարների նկատմամբ… Որպեսզի Իսրայելը Սիրիայի և Լիբանանի ծովային հատվածում հայտնաբերված գազն իրենով անի, անհրաժեշտ է համարել և անհրաժեշտ է համարում տապալել Բաշար ալ Ասադի վարչակարգը, Սիրիան ներքին երկպառակություններով, հակամարտություններով և արտաքին միջամտությամբ թուլացնել, մասնատել, որպես պետություն, ըստ էության, կործանել, դրանով ազատվել նաև Գոլանի բարձունքները Սիրիային վերադարձնելու խնդրից: Չմոռանանք, որ Գոլանի բարձունքները գտնվում են Իսրայելի օկուպացիայի տակ, և 2011 թվականին Բաշար ալ Ասադը ՄԱԿ-ում Իսրայելից պաշտոնապես պահանջեց հետ վերադարձնել Գոլանի բարձունքները»:
Խնդիրը, սակայն, միայն գազային հսկայական պաշարներին տիրելը և Գոլանի բարձունքները Սիրիային վերադարձնելու խնդրից ազատվելը չէ: Իսրայելի սիոնիստական վարչակարգը և աշխարհի ջհուդա-մասոնական հանցախումբը (ընդգծենք, որ խոսքն ամենևին չի վերաբերվում այս կազմակերպությունից ու նրա նպատակներից դուրս գտնվող հրեաներին) շատ ավելի հեռուն գնացող նպատակներ ունեն, որոնցից թեև ոչ վերջնականը, բայց հանգրվանային կարելի է համարել աշխարհի բոլոր մահմեդականների կողմից ամենահարգված, պաշտելի և հեղանակավոր չորս մզկիթներից մեկի` Երուսաղեմում գտնվող Օմարի մզկիթի (հայտնի է նաև «Մասջիդ աս-սախրա /«Գմբեթավոր մզկիթ»/ անվանմամբ) ավերումը կամ քանդումը ու նրա տեղում իրենց «համաշխարհային թագավորի»` կեղծ մեսիայի` Նեռի (հակաքրիստոսի) համար Սողոմոնի տաճարի կառուցումը:
Ի դեպ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը, նմանաբնույթ հայտարարությունը նաև Իսրայելի կողմից, ինչպես նաև Երուսաղեմում Իսրայելի իշխանության լիակատար (նաև` սրբավայրերի նկատմամբ) հաստատմանը միտված քայլերը նույնպես վերը շարադրվածի համատեքստում են:
Աշխարհի բոլոր մուսուլմանների համար կարևոր սրբավայր հանդիսացող Օմարի մզկիթը քանդելն ու նրա տեղում Համաշխարհային կառավարության կառավարչի համար Սողոմոնի տաճարի կառուցումը հնարավոր չէ իրականություն դարձնել, քանի դեռ արաբական աշխարհը և Իրանը (թերևս նաև Թուրքիան…) բավականաչափ հզոր են դա թույլ չտալու համար: Այդ իսկ պատճառով Սիրիան շարքից հանելուց հետո (որպեսզի իրեն չխոչընդոտի Լիբանանի և Իրանի դեմ առաջիկա ոտնձգությունների, ինչպես նաև Օմարի մզկիթը քանդելու հարցում) նպատակ կա նույն կերպ վարվել նաև Լիբանանի, արաբական այլ պետությունների և Իրանի նկատմամբ` այդ պետություններում խժդժություններ, ներքին պատերազմներ հրահրելու, նրանց նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու, տարբեր պետությունների իրար դեմ հանելու և այլ միջոցներով: Այս նպատակները պահպանվում են, թեև անցյալ տարի Իսրայելի և ԱՄՆ-ի դաշնակից, իրականում նրանց խամաճիկ Սաուդյան Արաբիայի միջոցով Լիբանանի վարչապետին հրաժարական պարտադրելով, այդ երկրում ներքին խժդժություններ հրահրելու սադրանքը հավանաբար Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի չերևացող, բայց վճռորոշ դերակատարությամբ տապալվեց (Լիբանանի վարչապետն իր հրաժարականը ետ վերցրեց), իսկ այս տարվա սկզբում բնում խեղդվեց Իրանում ձվի և մի քանի այլ ապրանքների ոչ մեծ գնաճի պատրվակով քաղաքացիական պատերազմ հրահրելու արտաքին ուժերի փորձը, որը խլեց 25 կյանք: Իրանում համարում են, որ տեղի ունեցած խժդժությունների ետևում ԱՄՆ-ը, Իսրայելի սիոնիստական վարչակարգը և Սաուդյան Արաբիան են կանգնած:
Օրինակ, այս տարվա սկզբին «Իրանի ազգային ավտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հայտարարել է, որ ցույցերի հրահրման հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան: Ալի Շահմանիի խոսքերով՝ հենց նշված պետություններն են  ղեկավարում սոցիալական ցանցերի այն էջերը, որոնք ազդեցություն են գործում ցույցերի անցկացման վրա» (http://hetq.am/arm/news/84748/iranum-boxoqi-cuycery-sharunakvum-en-zoheri-tivy-gerazancel-e-20-y.html ):
Իր հերթին, Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ Հոջ. Քազեմ Սեդիղին մոտ տասն օր առաջ անդրադառնալով երկրում դեկտեմբերի 28-ին սկսված խժդժություններին, ասել է. «Իրանում վերջին անկարգությունների կուլիսներում կանգնած էին մեծ սատանա ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը և Սաուդյան Արաբիայի ֆինանսական օժանդակությունները» (http://parstoday.com/hy/news/iran-i81215 ):
Թեև նշեցինք, որ Սաուդյան Արաբիան տարածաշրջանում Իսրայելի խամաճիկ պետությունն է, սակայն կասկածից դուրս է, որ նույնիսկ Սաուդյան Արաբիայի մահմեդական բնակչությունը կըմբոստանա Իսրայելի դեմ, որպեսզի թույլ չտա իր կարևոր սրբավայրերից մեկի` Օմարի մզկիթի քանդումը: Հետևաբար առաջիկայում հնարավոր է Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև մեծամասշտաբ պատերազմի բռնկումը` Իսրայելի կամ ԱՄՆ-ի սադրանքով: Ի դեպ, ոչ վաղ անցյալում նման փորձ արդեն եղել է, բայց ապարդյուն, ինչը, սակայն, չի նշանակում, թե առաջիկայում այդ փորձը չի կրկնվի` նպատակ ունենալով առանց Իսրայելի զինվորների ու բնակչության արյունը թափելու, թուլացնել, առնվազն նրան դիմադրություն ցույց տալու առումով շարքից հանել և՛ Իրանը, և՛ Սաուդյան Արաբիան, այսինքն` մեկ գնդակով միանգամից երկու թիրախ խփել: Երբ պահը գա կամ անհրաժեշտության դեպքում Իսրայելը և ԱՄՆ-ն առանց երկմտելու կզոհաբերեն Սաուդյան Արաբիային, դա ընդհանրապես վեցանոցների, նրանց թվում նաև` քաղաքական վեցանոցների ճակատագիրն է:
Որպեսզի հասկանալի լինի, թե այս ամենն ինչ կապ ունի ԱՄՆ-ի հետ, բավական է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ը և Իսրայելը միմյանց ռազմավարական դաշնակիցներն են, Միացյալ Նահանգներն Իսրայելի հովանավորն է, այդ երկու պետությունները նման են սիամական երկվորյակների, արտաքին գրեթե բոլոր կամ բոլոր կարևոր հարցերում նույն քաղաքականությունն են վարում, նաև նման են միջազգային իրավունքն անտեսող և ուժի դիրքերից հանդես եկող, «ջունգլիների օրենքի» վրա հիմնված իրենց արտաքին պետական քաղաքականությամբ, որի զինանոցում կարևորագույն դեր ունեն պետության կողմից սադրիչ, ահաբեկչական, դիվերսիոն գործողությունները և ուղղակի ռազմական ագրեսիան ինքնիշխան պետությունների նկատմամբ: Ավելին` Միացյալ Նահանգների պետական զինանշանի (գերբի), ինչպես նաև ԱՄՆ-ի նահանգներից մեկի զինանշանի վրա Դավթի աստղն է, որը պատկերված է նաև Իսրայելի պետական դրոշի վրա, ԱՄՆ-ը, ըստ էության, համաշխարհային սիոնիզմի ու ջհուդամասոնականության մկանունքն է, ուժային կենտրոնը, համաշխարհային ժանդարմի դեր կատարող կամ առնվազն դրան հավակնող պետությունը:
Հիմա անդրադառնանք նաև այս վերլուծականի սկզբում նշվածին և հիմնավորենք թեկուզ միայն Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններից բխող մասով ռուս-ամերիկյան հարաբերությունների սպասվող վատթարացումը, որը սերտորեն կապված է վերը շարադրվածի հետ: Այսօր թերևս ողջ աշխարհին է հայտնի, որ Իրանի, Լիբանանի «Հըզբոլահ»-ի, մասամբ նաև Չինաստանի անուրանալի ջանքերի, բայց առավելապես Ռուսաստանի ռազմական ու քաղաքական դերակատարության շնորհիվ Սիրիան փրկվեց, ջախջախվեց ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից, նախկինում նաև ընդհատակյա կերպով Թուրքիայից զենք, զինամթերք, ֆինանսներ և այլ աջակցություն ստացող «Իսլամական պետությունը», դարձյալ ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող ու նրա կողմից զինվող (ընդ որում, նաև բացահայտ կերպով), երկրում հինգերորդ շարասյան դեր կատարող, այսպես կոչված, սիրիական ընդդիմությունը մեծապես թուլացվեց: Կարճ ասած, Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալելու, Սիրիան որպես պետություն եթե ոչ ամբողջապես վերացնելու, ապա առնվազն մասնատելու ու ծնկի բերելու Իսրայելի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի այլ դաշնակիցների պլաններն ու ջանքերը գոնե այս փուլում տապալվեցին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին անակնկալ այցելելով Սիրայում գտնվող «Խմեյմիմ» ավիաբազա, նկատի ունենալով ձեռք բերված հաղթանակը կամ գուցե նաև այլ հանգամանքներ, հրամայեց սկսել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման դուրս բերումը: Բացառված չէ, որ Պուտինն իրականում դա չէր ցանկանում, սակայն գնաց այդ քայլին, որպեսզի հետագայում ԱՄՆ-ից ավելի հիմնավոր կերպով կարողանա պահանջել Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը, իսկ այդ պահանջը չկատարելու դեպքում դիմի արմատական քայլերի:
Վլադիմիր Պուտինի վերոնշյալ այցելությունից մի քանի օր առաջ, դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Սիրիան ամբողջությամբ ազատագրված է ահաբեկիչներից, և «Իսլամական պետության» բոլոր բանդիտական կազմավորումներն այդ երկրում ոչնչացված են: Միացյալ Նահանգները Սիրիայում Ռուսաստանի այս հաղթանակը չէր կարող մարսել, ինչպե՞ս թե Սիրիան ամբողջությամբ ազատագրված է ահաբեկիչներից, և «Իսլամական պետության» բոլոր բանդիտական կազմավորումներն այդ երկրում ոչնչացված են… ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները Սիրիայում իրենց նպատակներին հասնելու համար գուցե նույնիսկ միլիարդավոր դոլարների հասնող ահռելի գումարներ են ծախսել, և եթե նույնիսկ որևէ նպատակ, որևէ այլ պատճառ չլինի, չեն կարող հաշտվել այդ գումարների կորստի հետ (Մամոնային պաշտող իսկական կապիտալիստն իր նույնիսկ 1 դոլարի կորստի հետ չի կարող հաշտվել):
Ինչպես արդեն հայտնի է, 2017թ. դեկտեմբերի 27-ին այդ պահին շատ-շատերին անհայտ ինչ-որ խմբավորում կամ ուժ հարձակում է գործել Սիրայում գտնվող ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայի վրա: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին միջարաբական «Al-Masdar»  հրատարակչությունը հաղորդեց, որ «Панцирь-С1» զենիթա հրթիռա-հրետանային համալիրը ոչնչացրել է երկու հրթիռ, որոնք գրոհայիններն արձակել են «Խմեյմիմ» ավիաբազայի վրա: Շատ կարևոր է, թե ինչով է իրականացվել այդ հարձակումը, ինչից են արձակվել այդ հրթիռները…
Այս տարվա սկզբին ВВС հեռուստառադիոկորպորացիան հաղորդեց, որ Ռուսաստանյան զինվորականներին հաջողվել է ետ մղել «Խմեյմիմ» ավիաբազայի վրա դրոնների օգնությամբ հարվածը: ВВС-ն հղում կատարելով Լոնդոնում հանգրվանած սիրիական իրավապաշտպանների վրա, հաղորդեց, որ հարձակվող թռչող սարքերից մեկը խփվել է, որից հետո հարձակումը դադարեցվել է: Հետաքրքիր է, թե Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ գործող ու Լոնդոնում տաքուկ ապաստան գտած սիրիական իրավապաշտպաններին որտեղի՞ց էր հայտնի այդ տեղեկությունը, նրանք հարձակման պահին «Խմեյմիմ» ավիաբազայո՞ւմ էին գտնվում, թե՞ հետո ռուս զինվորականները նրանց զեկուցել էին կատարվածի մասին: Նույնիսկ ծիծաղելի է: Իսկ գուցե ВВС-ի տեղեկատվության աղբյուրն իրականում ոչ թե Լոնդոնում գտնվող սիրիական իրավապաշտպաններն էին, այլ ԿՀՎ-ն կամ ամերիկյան ռազմական գերատեսչությո՞ւնը… Ուշագրավ է, որ վերոնշյալ հարձակման պատասխանատվությունը չստանձնեց ոչ «Իսլամական պետությունը», ոչ էլ որևէ այլ ահաբեկչական կազմակերպություն, որոնք պարզապես չունեն հարվածային ԱԹՍ-ներ, համենայն դեպս, գործարանային արտադրության և խոշոր հարվածային ԱԹՍ-ներ:
Հետագայում արդեն ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ ռուսական ռազմական հետախուզությունը Իդլիբի մարզում բացահայտել է ահաբեկիչների ինքնաթիռային տիպի անօդաչու հարվածային միջոցների վերջնական հավաքման և պահպանման վայրը: Բարձր ճշգրտության «Կրասնոպոլ» կառավարվող հրետանային արկի հարվածով ոչնչացվել է հարվածային անօդաչու թռչող սարքերի պահեստը: Յութուբում հայտնվեցին նշված պահեստի ոչնչացման կադրերը :
Ինչպես հայտնի է, որ հարվածային դրոններ, տվյալ պարագայում ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրել կարողացող, ինչպես նաև այդպիսիք իրենց զինված ուժերում ունեցող երկրները շատ քիչ են, դրանք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Իսրայելը, Իրանը, Պակիստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, եթե չենք սխալվում, ապրիլյան պատերազմից հետո նաև` Հայաստանը: Որոշ տեղեկությունների համաձայն` սեփական հարվածային ԱԹՍ-ներն արտադրելուն մոտ են կամ գուցե արդեն սկսել են արտադրել նաև Հնդկաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Վերոնշյալ տեղեկությունն արդեն շատ բան է հուշում, եթե զուգահեռաբար գործադրում ենք բացառման սկզբունքը` հաշվի առնելով Ռուսաստանի, Սիրիայի հետ նշված պետությունների ներկայիս հարաբերությունները, Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին և այնտեղ ՌԴ դերակատարությանը տվյալ երկրի վերաբերմունքը, սեփական այլ կարևոր խնդիրների առկայությունը, Ռուսաստանի դեմ նման գործողություն իրականացնելու համար անհրաժեշտ համարձակությունը, բացահայտման դեպքում հետևանքներին, Ռուսաստանի հնարավոր պատժամիջոցներին դիմակայելու կարողությունը կամ վստահ լինելը, որ իրենց նկատմամբ Ռուսաստանը չի համարձակվի ավելի հեռուն գնացող պատժամիջոցներ կիրառել, բացի ԱԹՍ-ների ոչնչացումից, ինչպես նաև հարձակում իրականացրած ԱԹՍ-ների` տիեզերքից ուղղորդվելու համակարգ ունենալը: Այս դեպքում ԱԹՍ-ներ ունեցող պետությունների ցանկից, որոնք կարող էին իրենց ԱԹՍ-ներն ամբողջությամբ կամ քանդված վիճակում տրամադրել Սիրիայում գտնվող ահաբեկիչներին կամ իրենց հատուկ ստորաբաժանումներին (խոսքն այդպիսիք ունեցողների մասին է) դուրս են մնում Չինաստանը, Իրանը, Պակիստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան հանրապետությունը, Ուկրաինան, ինչպես նաև Թուրքիան: Վերջինիս պարագայում հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Թուրքիայի ունեցած երկու տարբեր մակնիշի հարվածային ԱԹՍ-ները, որքան հայտնի է, տիեզերքից չեն ուղղորդվում, Թուրքիան դեռ այդպիսի ռազմատեխնիկական ու տեխնոլոգիական մակարդակի չի հասել: Այս առումով շատ հետաքրքիր են ռուսաստանյան թերթերի ու լրատվական գործակալությունների գլխավոր խմբագիրների հետ «Комсомольская правда»-ի մամուլի սրահում հունվարի 11-ին տեղի ունեցած զրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնած տեղեկությունները: Ինչպես հաղորդվեց, պարզվել է, որ անօդաչուները դուրս են եկել Իդլիբում գտնվող ապառազմականացված գոտուց, որտեղ տիրող իրավիճակի պատասխանատուն Թուրքիան է:
«Այստեղ գալուց առաջ հարևան աշխատասենյակից Թուրքիայի նախագահի հետ էի զրուցում,- ասաց Վլադիմիր Պուտինը:- Ես վստահ եմ, որ ո՛չ Թուրքիայի զինվորականները, ո՛չ ղեկավարությունը, ո՛չ թուրքական պետությունն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունեն, թեև իրոք Իդլիբի այգ գոտին պետք է վերահսկի Թուրքիան: Բայց պետք է ուղղակի ասել, որ մեզ էլ ոչ միշտ է հաջողվում վերահսկել այն, ինչ մենք պետք է վերահսկենք, և թուրք գործընկերներին նույնպես դա ոչ միշտ է հաջողվում: Այնտեղ բարդ իրավիճակ է, նրանք պետք է այնտեղ, համաձայն մեր պայմանավորվածության, հսկիչ դիտակետեր դնեին, ինչը դեռ չեն արել, բայց դա անելն էլ հեշտ չէ: Դուք հիշում եք, երբ որ մենք դրեցինք մեր ռազմական ոստիկանության դիտակետերը, բանդիտներն անցան հարձակման և մերոնք փաստացի հայտնվեցին շրջափակման մեջ, և միայն մեր զինվորականների, օդաչուների և հատուկ ստորաբաժանումների փոխհամաձայնեցված, պրոֆեսիոնալ գործողությունների և արիության շնորհիվ, մեզ հաջողվեց ստեղծել միջանցք և բոլորին այնտեղից դուրս բերել առանց կորուստների»:
ՌԴ նախագահը ասաց նաև. «Այնտեղ սադրիչներ եղել են, բայց ոչ թուրքերը, և մենք գիտենք ովքեր են նրանք, մենք գիտենք, թե որքան և ում են վճարել այդ սադրանքի համար: Ինչ վերաբերվում է այդ միջադեպերին, այդտեղ ոչ մի լավ բան չկա, դրանք նույնպես սադրանք են` ուղղված ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների տապալմանը (ՌԴ նախագահը նկատի ուներ Սիրիայում ռազմական գործողություններից զերծ գոտիներ սստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունները.- Ա. Հ.), առաջինը, և երկրորդ թիրախը դա, իհարկե, մեր հարաբերություններն են մեր գործընկերներից Թուրքիայի և Իրանի հետ, նույնպես փորձ է արվել խորտակել այդ հարաբերությունները: Մենք դա հրաշալի հասկանում ենք, դրա համար պետք է գործենք համերաշխորեն: Ինչ վերաբերվում է հենց այդ հարձակումներին, մենք որևէ կասկած չունենք, որ դրանք լավ նախապատրաստված էին, մենք գիտենք, թե երբ և որտեղ են փոխանցվել այդ անօդաչու սարքերը, քանիսն են եղել: Այդ թռչող սարքերը, ես ցանկանում եմ սա ընդգծել, քողարկված են եղել իբրև թե ինքնաշեն արտադրության լինելով, սակայն իրականում միանգամայն ակնհայտ է, որ կան բարձրտեխնոլոգիական բնույթի տարրեր, դա վերաբերվում է ռադիոլոկացիոն և ուղղորդման համակարգերին` տիեզերքի միջոցով, դա վերաբերում է ռազմամթերքը բարձր ճշգրտությամբ արձակելու համակարգին: Արձակումը կատարվել է ավտոմատ կերպով և երթուղին կազմվել է այնպես, որ թռչող սարքերը վերադառնան իրենց արձակման վայր: Այսինքն` այնտեղ կան բարձրտեխնոլոգիական տարրեր, որոնք չէին կարող (ես համաձայն եմ մեր գլխավոր շտաբի մասնագետների հետ) պատրաստվել ինքնաշեն եղանակով»:
Եվս մեկ ուշագրավ տեղեկություն. հարվածային ԱԹՍ-ներով «Խմեյմի»-ի վրա կատարված հարձակման պահին ԱՄՆ-ի զինված ուժերի «Պոսեյդոն» հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Սիրիայում ռուսական «Խմեյմիմ» և «Տարտուս» ռազմաբազաների միջև: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դա անվանել է «զարմանալի համընկնում»:
Այսպիսով, կարծում ենք, պարզ է, որ ռուսական ավիաբազայի վրա հարվածային ԱԹՍ-ներով կատարված հարձակման ետևում կանգնած են կամ ԱՄՆ-ը, կամ Իսրայելը, թեև Ռուսաստանում քաղաքական, լրատվական որոշ շրջանակներ մեկ շաբաթ առաջ դեռ կարծում էին, որ այդ հարձակումն իրականացվել է Թուրքիայի կողմից: Սակայն, այդ դեպքում, որտեղի՞ց Թուրքիային տիեզերական ուղղորդմամբ հարվածային ԱԹՍ-ներ… Ինչպե՞ս բացատրել հարձակման պահին այդ կողմերում ամերիկյան «Պոսեյդոն» հետախուզական ինքնաթիռի երկարատև ներկայությունը… Ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ հիշյալ հարձակումից հետո ոչ թե Ռուսաստանի ԱԳՆ-ն, այլ ԱՄՆ-ի պետքարտուղարությունն է զգուշացրել իր երկրի քաղաքացիներին՝ խուսափել Թուրքիա այցելելուց, ճիշտ նույն կերպ վարվել է նաև Թուրքիան՝ իր քաղաքացիներին խորհուրդ տալով խուսափել ԱՄՆ այցելելուց: Ի վերջո, եթե Թուրքիան է հարձակումը կատարել կամ կազմակերպել, ինչպե՞ս են դրանից հետո Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Սիրիան միավորվել՝ Սիրիայում 30 000 հոգիանոց զինված խմբավորում ստեղծելու Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների նախաձեռնության դեմ ու ԱՄՆ-ից պահանջում հրաժարվել այդ նախաձեռնությունից:
Ի դեպ, թուրքական NTV-ի տեղեկացմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մոտ երկու շաբաթ առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայի Իդլիբ քաղաքի շուրջ վերջին զարգացումների հարցը (Իդլիբում Թուրքիայի զինուժին պատկանող ավտոշարասյան վրա հունվարի 8-ին հրթիռային հարձակում էր կատարվել, բայց հարձակման հեղինակը դեռ հայտնի չէ): Թե որոշակի ի՞նչ են խոսել նրանք, որևէ տեղեկատվություն չի հրապարակվել, սակայն հայտնի է դրանից առաջ այնտեղ տեղի ունեցածի հարցով Թուրքիայի արտգործնախարարություն այդ երկրում ՌԴ և Իրանի դեսպաններին կանչելու մասին: Միանգամայն հնարավոր է, որ թուրքական ավտոշարասյան վրա կատարված հարձակման ետևում նույնպես կանգնած լինեն ԱՄՆ-ը կամ Իսրայելը՝ նպատակ ունենալով ի չիք դարձնել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև Սիրիայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները, ինչպես նաև ներկայումս բավական լավ վիճակում գտնվող ռուս-թուրքական հարաբերությունները վերածել թշնամականի: Սակայն, դատելով հետագա զարգացումներից, կարելի է ասել, որ այս փորձը ձախողվել է: Ի դեպ, բացատրություններ տալու նպատակով հունվարի 10-ին Թուրքիայի արտգործնախարարություն է կանչվել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ֆիլիպ Կոսնեթին…
Գրեթե կասկած չկա, որ դեկտեմբերի 27-ին «Խմեյմիմ» ավիաբազայի վրա հարվածային ԱԹՍ-ներով հարձակում կազմակերպած այդ նույն ուժը կամ երկիրն է, որ դրանից 4 օր հետո՝ դեկտեմբերի 31-ին, Նոր տարվա նախաշեմին ականանետային հարձակման ենթարկեց նույն ավիաբազան: Հունվարի 3-ին «Коммерсант»-ը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 31-ին Սիրիայում գրոհայիններն ականանետային հարձակում են գործել այնտեղ գտնվող ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայի վրա, ոչնչացրել 7 ինքնաթիռ: «Коммерсант»-ը հայտնել է առնվազն չորս «Су-24» ռազմաճակատային ռմբակոծչի, երկու «Су-35С» բազմանպատակային կործանիչի և մեկ ռազմատրանսպորտային «Ан-72» ինքնաթիռի ոչնչացման մասին: Նշվում էր նաև, որ ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, հնարավոր է, վիրավորում ստացած լինեն տասնյակից ավելի զինծառայողներ: Լրատվամիջոցը նշել է, որ կատարվածի մասին իրեն հայտնի է դարձել ռազմա-դիվանագիտական երկու աղբյուրից, որոնք հաղորդել են նաև ռազմամթերքի պահեստի ոչնչացման մասին, որը պայթել է այնտեղ ականանետով արձակված արկի պայթյունից հետո: 
«Коммерсант»-ի հիշյալ հրապարակման պահի դրությամբ ՌԴ պաշտպանության նախարարությունը միջադեպը դեռ որևէ կերպ չէր մեկնաբանել: Զինվորականները պաշտոնապես հաստատել էին միայն այդ նույն օրը թռիչք կատարած երկու օդաչուների զոհվելը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ս. թ. հունվարի 3-ին տեղեկացրեց, որ Սիրիայում դեկտեմբերի 31-ին տեխնիկական պատճառներով աղետի է ենթարկվել ռուսական ռազմական «Ми-24» ուղղաթիռը, երկրից ուղղաթիռին որևէ կրակոց չի եղել: Հաղորդվում էր նաև, որ ուղղաթիռի բորտմեխանիկը ողջ է մնացել և տարհանվել ավիաբազա:
Հաջորդ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքեց ականանետային հարձակման հետևանքով «Խմեյմիմ» ավիաբազայում 7 ինքնաթիռի ոչնչացման լուրը, «Коммерсант»-ի հրապարակումը ներկայացրեց որպես կեղծիք, սակայն հայտնեց դեկտեմբերի 31-ին նշված ավիաբազայի վրա ականանետային հարձակման հետևանքով երկու զինծառայողի մահվան մասին:
«2017թ. դեկտեմբերի 31-ին, օրվա մութ ժամի գալուն պես, «Խմեյմիմ» օդանավակայանը գրոհայինների արագաշարժ դիվերսիոն խմբերի կողմից ենթարկվել է հանկարծակի  ականանետային կրակի,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:- Կրակոցների հետևանքով երկու զինծառայող զոհվել է»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշել է նաև, որ Սիրիայում ռուսաստանյան ռուսական ավիախումբը մարտունակ է և շարունակում է ամբողջ ծավալով կատարել այն բոլոր առաջադրանքները, որոնք դրված են իր առջև: Հետագայում սոցիալական ցանցերում, ռուսական որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ ռուսական ռազմական ինքնաթիռները ոչ թե ոչնչացվել են, այլ վնասվել, այնուհանդերձ, ունակ են թռչելու, բացառությամբ մեկ «Су-24»-ի, որը վնասվել է լրջորեն: Համացանցում հայտնվեց նաև վերջինիս լուսանկարը:
«Խմեյմի»-ի վրա կատարված ականանետային հարձակումից հետո Սիրիայում ռուսական ռազմական խմբավորման հրամանատարությունն իրականացրել է գրոհայինների դիվերսիոն խմբի որոնման և ոչնչացման հատուկ գործողություն: Այդ գործողության մեջ ներդրվել են Սիրիայում ռուսական ռազմական հետախուզության բազմամակարդակ համակարգի բոլոր ուժերն ու միջոցները: Գործողության ավարտական փուլում ՌԴ Հատուկ գործողությունների ուժերի խումբը պարզել է Իդլիբի արևմտյան սահմաններում գտնվող գրոհայինների դիվերսիոն խմբի բազայավորման վայրը: Այնտեղ կազմակերպվել է անընդմեջ հսկողություն ռուսական ԱԹՍ-ներով: Այն պահին, երբ ահաբեկիչները եկել է այնտեղ գտնվող օբյեկտ, որտեղ նրանք պատրաստվել են միկրոավտոբուսով միջանկյալ տեղափոխման, դիվերսիոն ողջ խումբը ոչնչացվել է  լազերային ուղղորդմամբ բարձր ճշտության «Կրասնոպոլ» կառավարվող արկով:
Տեղեկացնենք նաև, որ ահաբեկիչները ս. թ. հունվարի 5-ի երեկոյան 13 ԱԹՍ-ների կիրառմամբ մի հարձակում էլ գործել են Տարտուսում գտնվող ռուսական նավատորմի օբյեկտներից մեկի վրա, սակայն չեն կարողացել որևէ վնաս տալ, ՌԴ զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը բոլոր ԱԹՍ-ները ոչնչացրել են: Հատկանշական է, որ թեև տվյալ ԱԹՍ-ները, ի տարբերություն «Խմեյմիմ» ավիաբազայի նկատմամբ կիրառվածի, իրոք ինքնաշեն են, սակայն կիրառել են տիեզերական հետախուզության տվյալներ, բացի այդ, զինված են եղել այնպիսի ինքնաշեն ռումբերով, որոնց պարունակած պայթուցիկ նյութը՝ նույնիսկ հեկսոգենից էլ ավելի ուժեղ, արտադրում են աշխարհի միայն մի քանի երկրներ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փորձում է պարզել, թե այդ պայթուցիկ նյութն ինչպես է ընկել ահաբեկիչների ձեռքը, թեև, կարծում ենք, այդ առումով պարզելու բան առանձնապես չկա, խոսքն ապացույցներ ձեռք բերելու մասին է:
Դեռ 2017-ի տարեվերջից, կարծես յուրօրինակ կերպով դիմավորելով Նոր Տարին, Սուրբ Ծնունդը, Միացյալ Նահանգները կամ Իսրայելը Սիրիայում բացեցին Պանդորայի արկղը, կասկածից դուրս է, որ 2018-ը Սիրիայում (և ոչ միայն…) շարունակելու է լինել թեժ, իսկ ռուս-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի են լարվելու, թերևս, ողջ աշխարհը մատնելով տագնապի:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3804 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար