Հայ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի Եվրոպայի առաջնությունում անձնական ռեկորդ է սահմանել

22-01-2018 13:30:27   | Մեծ Բրիտանիա  |  Սպորտ
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը մրցապայքարն ավարտել է 15-րդ տեղը գրավելով: Հայրապետյանը, կարճ և կամավոր ծրագրերում վաստակելով 196.63 միավոր, սահմանել է անձնական ռեկորդ, ինչը լավագույն արդյունքն է Հայաստան Հանրապետության տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ: 
 


Մեր երկիրը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Պրու Սենեկալ զույգը կարճ և կամավոր ծրագրերի արդյունքում 131,30 միավորով զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը:
 
Հիշեցնենք, որ գեղասահքի Եվրոպայի առաջնությունն անցկացվել է հունվարի 15-ից 21-ը՝ Մոսկվայում:
 
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից