Արմեն Սարգսյան մարդը, դիվանագետը բարձր տպավորություն է թողել մեզ վրա. Դավիթ Բաբայան.armtimes.com

22-01-2018 12:16:35   | Հայաստան  |  Մամուլի տեսություն

armtimes.com ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի եւ Արցախի ղեկավարության հետ հանդիպման օրը դեռ հայտի չէ: Նախանական պայմանավորվածություն դեռ չկա: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

 


Արմեն Սարգսյանը, ում թեկնածությունը օրեր առաջ ՀՀԿ-ն առաջարկել է ՀՀ նախագահի պաշտոնում, հայտարարել էր, որ որոշում ընդունելուց առաջ անպայման կցանկանար հանդիպել նաեւ Արցախի Հանրապետության ղեկավարությանը:
 
«Նախնական պայմանավորվածություն դեռ չկա, եթե այդպիսի այց լինի, բնական է, որ մենք դրա մասին տեղյակ ենք պահելու հանրությանը»,- հավելեց Բաբայանը:
 
Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ Արմեն Սարգսյանի հետ կոնտակտը միշտ էլ եղել է: «2015 թվականին Արցախի նախագահի ղեկավարած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Մեծ Բրիտանիայում կարեւորագույն հանդիպումներ են եղել, եւ դեսպան Սարգսյանը մեծ դերակատություն է ունեցել, մշտապես եղել է մեզ հետ: Եւ նրա աշխատանքային պրոֆեսիոնալ ունակություններին եւ մարդկային որակներին ծանոթացել ենք անմիջականորեն եւ շատ բարձր տպավարություն է թողել մեզ վրա Արմեն Սարգսյան դիվանագետը, մարդը: Կարծում եմ, եթե նա համաձայնի եւ ընտրվի իր աշխատանքում հատուկ ուշադրություն է դարձնելու  Արցախին»,- եզրափակեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավթի Բաբայանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից