ՍԱՊԾ-ն թույլատրել է երկու արտադրամասի վերսկսել աշխատանքը

22-01-2018 11:31:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանի և Նորայր Սահակյանի կաթի վերամշակման արտադրությունների գործունեությունը կասեցնելու մասին որոշումը: Սյունիքի մարզում գործող այս արտադրամասերում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները. սարքավորումներն ախտահանվել են, արտադրատեսակներն անցել են  համապատասխանության գնահատում և արդեն ունեն EAC համապատասխանության հայտարարագիր, իսկ սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է օրենքով սահմանված պահանջներին: 
 

Վերացվել է նաև Շիրակի մարզի «Արթիկ քաղաքի թիվ 4 նախադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ի գործունեությունը կասեցնելու որոշումը. մանկապարտեզի խոհանոցն ամբողջությամբ վերանորոգվել է, գույքն ու սարքավորումները՝ մաքրվել և ախտահանվել, խմբասենյակներն ապահովվել են սառը և տաք ջրով, երաշխավորված է սննդամթերքի աղտոտման բացառումը սննդի պատրաստման բոլոր փուլերում:
 
Ա/Ձ Սեյրան Բեգլարյան
       
 
Ա/Ձ Նորայր Սահակյան
      
 
  
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 237 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար