Բարի և ուրախալի լուր. «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել եռյակ՝ 2 տղա, 1 աղջիկ. shamshyan.com

22-01-2018 11:21:17   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Հունվարի 12-ի առավոտյան, ժամը 5:00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել եռյակ: Երջանիկ ծնողները Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանи Թաթուլ գյուղից 20-ամյա Հռիփսիմե Մայիլյանը և 25-ամյա Կամո Անտոնյանն են: Ընտանիքը սոցիալապես անապահով է, երեխաների մայրը և հայրը աշխատանք չունեն, իսկ Կամոյի մայրն էլ 1-ին կարգի հաշմանդամ է:
 


SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխաների մայրը՝ Հ. Մայիլյանը ասաց, որ իրենց առաջին երեխաներն են՝ 2 տղա, 1 աղջիկ: Ասաց նաև, որ անունները դեռ չեն որոշել, սակայն իրենց և բոլորիս համար ամենակարևորը այն է, որ առողջ երեխաներ են: Վերջինս ցանկացավ բոլոր նորաստեղծ ընտանիքներին նման հաճելի անակնկալ:
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 210 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար