24.02.2018թ. ՄՀՀ Գրիգորի Լեպսի համերգային ծրագիրը «Ինչու՞ ես այդքան լուրջ»

21-01-2018 16:55:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Ամենալավ օրը» /«Самый лучший день»/ հիթի կատարողը Երևան է վերադառնում իր նոր` «Ինչու՞ ես այդքան լուրջ» ծրագորվ և հրավիրում հանդիսատեսին հսկայածավալ շոուի: Ֆանտաստիկ նվեր համերգ, նվիրված երգչի ծննդյան 55-ամյակին: Տոնական ծրագրի հյուրերին սպասում է տպավորիչ, դիտարժան և անմոռանալի շոու` համեմված նորագույն մուլտիմեդիական տեխնոլոգիաներով: Համերգային ծրագրում ընդգրկված են աստղի լավագույն երգերը, որոնք նա գրել  է ստեղծագործական ողջ գործունեության  ընթացքում: Երգչի երկրպագուները քաջատեղյակ են, որ իր յուրաքանչյուր կոմպոզիցիա Լեպսը վերածում է իսկական ներկայացման, ուր կա` և՛ հրաշալի դրամատուրգիա, և՛ զարմանալի պատմություն, և՛ աննկարագրելի պաթոս: Երգերում, ունկնդրի առջև, բացահայտվում ու մերկանում են տղամարդու և կնոջ հարաբերությունների բոլոր նրբերանգները` սառը անտարբերությունից մինչև այրող կիրքը:
 


Այսօր դժվար է հավատալ, որ հարյուր հազարավոր երկրպագուների սիրելին բավականին երկար ու դժվարին փառքի ճանապարհ է ունեցել: Երգչի կարիերան սկսվեց հեռավոր 90-ին, երբ նա երգում էր Սոչիի ռեստորաններում: Նրա կատարողական տաղանդը բարձր գնահատեցին այդ պահին արդեն ճանաչված ռուսական էստրադայի հայտնի աստղեր և խորհուրդ տվեցին Լեպսին տեղափոխվել Մոսկվա: Խստապահանջ մայրաքաղաքը այնքան էլ բարյացակամ չդիմավորեց նրան, բայց երգիչը չհանձնվեց: Եվ շատ շուտով, թողարկելով հանրահայտ «Նատալի» հիթը, երգիչը վայելեց աննախադեպ հաջողություն:
 
Լեպսին սկսեցին հրավիրել հեղինակավոր երաժշտական փառատոնների և մրցույթների, ուր նա կատարում էր երգեր շանսոն ոճում: Նրա կյանքում հատուկ տեղ զբաղեցրեցին Վլադիմիր Վիսոցկու երգերը, որնք նա հաճախակի էր կատարում: Հանրաճանաչության նոր, շռնդալից ալիք էր սպասում նրան «Рюмка водки на столе» հիթի թողարկումից հետո: Երգը գլխավորում էր հիթ-շքերթների առաջին հորիզոնականները, ընդգրկված էր բոլոր հայտնի ռուսական ռադիոկայանների պարբերական երգացանկում: Դրան հաջորդեց ոչ պակաս հաջողված «Лабиринт», «Крыса-ревность», «Я тебя не люблю», «Водопадом» և այլ կոմպոզիցիաները:
 
Երգչի ստեղծագործական կյանքում նշանակալից դարձան նաև զուգերգերը` «Я тебе не верю» Իրինա Ալեգրովայի, «Она не твоя» Ստաս Պյեխայի, «Я уеду жить в Лондон» Տիմատիի, «Зеркала» Անի Լոռակի հետ: Այսօր Լեպսը ռուսական էստրադայի չանաճված մեգա-աստղ է: Նրա անկրկնելի կատարողական ոճը, երգերին հաղորդում է հատուկ արտահատչություն և դրայվ, թվում է թե բեմում երգիչն իսկական դրամա է վերապրում:  Հենց դա էլ դարձնում է նրան այսչափ հանրաճանաչ: Նա կարողանում է ստեղծել յուրահատուկ մթնոլորտ, որը զգալու համար, ուղղակի, անհրաժեշտ է ներկա գտնվել Գրիգորի Լեպսի համերգին, լսել նրա ցնցող, խորը և հզոր ձայնը:
 
«Ինչու՞ ես այդքան լուրջ» ալբոմից հետո վերջնականապես կվերանան  այն անիմաստ հարցերը. «ինչու՞ հարդ-ռոքային ձայնով նա շանսոն է երգում»: Գրիգորի Լեպսը յուրատեսակ և տարաբնույթ երաժշտական նախասիրությունների տեր է, ինչի շնորհիվ նա վաղուց դարձել է ինքն իրեն ժանր (որքան ուզում ես փնտրի նրան «русская эстрада» բաժնում): Ե՛վ այս սկավառակում, և՛ նախորդողներում, նա ձայնագրում է այն, ինչ իրեն է հետաքրքիր: Այնուամենայնիվ, կիսել նրա նախասիրությունները, օրինակ, ավելի ծանր փոփ երաժշտության հանդեպ, բոլորովին պարտադիր չէ: Վերցնենք, օրինակ` «Ինչու՞ ես այդքան լուրջ» երգը, որով սկսվում է նոր ալբոմը: Շատ հայրենասիրական տեքստը համեմված է հումորով, բայց ծիծաղելի չէ, իսկ մեղեդին կասկածելիորեն հիշեցնում է այն երգերը, որոնցով  «Парк Горького» խումբը  փորձում էր նվաճել արևմուտքը: Ըստ էության, «երաժշտական միջազգային սղոցարանը» Լեպսի մոտ այնքան էլ չի ստացվել: . «Самолёты, поезда, машины»` ձայնագրված Արտյոմ Լոիկի հետ, անհամեմատ հաջող է և հետաքրքիր: Բաց թողնելով ալբոմում ընդգրկված «ֆիլհարմոնիկ հարդ ռոքի» համարները, արժե առանձնացնել «Разбитая любовь» երգը, «Снега» և «Что ж ты натворила» բալադները, տարօրինակ, բայց հիշվող «Ты просто жжёшь» նվիրումը Էլթոնին, գրոտեսկային «Мафия не умирает», Մակս Ֆադեեվի հետ զուգերգը «Орлы или вороны» և հանդիսավոր ու մագնիսական «Аминь» երգը: Եվ, իհարկե, «Терминатор» երգը Լեպսը կատարել է ոչ պակաս վառ, քան Շնուրովը:
 
#«Ինչու՞ ես այդքան լուրջ»: Նվիրիր հարազատներին ու սիրելիներին 2018 թվականի լավագույն օրը:
 
Գրիգորի Լեպսի համերգի տոմսերը կարելի է գնել Մոսկվայում` արտիստի պաշտոնական կայքէջում, մեկ քլիքով` https://leps_erevan.ticketscloud.org/. Գրիգորի Լեպսի համերգի տոմսերը` առանց սպասարկման վարձի, վաճառվում են Երեւանի բոլոր տոմսարկղերում,  առանց հավելավճարի և առաքվում են անվճար www.ticketmarket.am +374 93 102 102, ինչպես նաև հասանելի է Գրիգորի Լեպսի համերգի էլեկտրոնային տոմսերի ձեռքբերման տարբերակը: Սիրված կոմպոզիցիաները լսելու և անհավանական էներգիայի լիցքեր ու անմոռանալի էմոցիաներ ստանալու համար հարկավոր է շտապել և ձեռք բերել Գրիգորի Լեպսի համերգի տոմսերը: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 368 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար