«Բարձր տեխնոլոգիաները և իմաստությունները հնագույն ձեռագրերում» խորագրով գիրքն արդեն ընթերցողների սեղանին է (տեսագրոություն)



19-01-2018 19:14:45   | Հայաստան  |  Գրական էջ
 


Երևանում կայացավ «Բարձր տեխնոլոգիաները և իմաստությունները հնագույն ձեռագրերում» խորագրով գրքի շնորհանդեսը: Հեղինակը հայ ժամանակակից գրող, ֆիզիկոս, դրամատուրգ Սերգեյ Ոսկանյանն է: 
 
Վերջինիս գրքում ներկայացված են բազմաթիվ հոդվածներ՝  նվիրված պատմության առեղծվածներին և էզոթերիկային, ալիքային գենետիկայի ուսումնասիրություններին, մարդու էներգետիկային, պատմական որոշ փաստերին և մարդկության անցյալին ու ապագային: 
 
«Բարձր տեխնոլոգիաները և իմաստությունները հնագույն ձեռագրերում» գրքում հեղինակը ներկայացնում է նաև սեփական հետազոտությունների և հաշվարկների վրա հիմնված տեսակետները: 
 
«Ես 1974-1975 թվականներից  խորասուզվել եմ գախտնագիտության մեջ և ուսումնասիրել եմ բազմաթիվ ձեռագրեր: Գրքում ներրառված է նաև թարգմանությունների բաժին, որում ընդգրկվել են երեք հնագույն և էկզոտերիկ գրականության մեջ քիչ հայտնի ձեռագրեր, որոնք հայերեն թարգմանվել են առաջին անգամ»,- նշեց նա՝ «Զմրուխտյա ցուցատախտակներ» ձեռագիրը թարգմանելիս՝ օգտվել է ռուսերեն տարբերակից,  քանի որ եգիպտերեն չգիտի։  
 
Ս. Ոսկանյանի խոսքերով՝ թարգմանություններն ուղեկցվել են մեկնաբանություններով, քանի որ ռուսերեն տարբերակը պարզունակ է եղել և ինքը կարողացել է մեկնաբանել յուրաքանչյուր ցուցատախտակը ժամանակակից ալիքային ֆիզիկայի և միջուկային ֆիզիկայի մակարդակից: 
 
Նշենք, որ «Բարձր տեխնոլոգիաները և իմաստությունները հնագույն ձեռագրերում» գիրքը Սերգեյ Ոսկանյանի եռահատորյակի լույս տեսած երկրորդ հատորն է: 
 
Առաջին հատորն ամբողջովին ընդգրկում է հեղինակի գեղարվեստական ստեղծագործությունները` պիեսները, պոեմները և բանաստեղծությունները՝ «Քրմապետը»,  «Շշուկներ լռության մեջ», «Պատահական վթար»,  «Ձմեռային երազ» և այլն։ 
 
Վերոնշյալ ստեղծագործություններում ներկայացվում են ալիքային գենետիկայի վերաբերյալ հեղինակի՝ սեփական ուսումնասիրությունների արդյունքները,  նրա տեսակետներն արվեստի տարբեր ճյուղերի մասին` մնջախաղից մինչև ճարտարապետություն և այլն: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Գրական էջ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 837 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար