ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց 2017 թ. կատարած աշխատանքները

18-01-2018 13:17:56   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Հունվարի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների 2017 թ.-ի կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստ, որը վարեց մարզպետ Կ. Բոթոյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակիցները, համայնքների ղեկավարները, մարզային ստորաբաժանումների ղեկավարները և անձնակազմերը:
 

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատանքներն ամփոփեց վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Հ. Աբրահամյանը: Նշվեց, որ Գեղարքունիքի ՄՓՎ-ը «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից» ստացել է 1 հրշեջ-փրկարարական, 1 ջրափրկարարական և 1 օպերատիվ ﬔքենա, 7 մոտորանավակ, փրկարարական հատուկ սարքավորուﬓեր և այլ գույք: Հատկացված ավտոﬔքենաները և սարքավորուﬓերը գործողության ﬔջ կդրվեն այս ամսվա կեսից՝ նպաստելով արտակարգ դեպքերի ավելի օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը: Ստացված փրկարարական ﬔքենաների, սարքավորուﬓերի և գույքի ցուցադրությունը կազմակերպվեց Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի տարածքում՝ Գեղարքունիքի մարզպետարանի շենքի դիմաց: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց հատկացված ավտոﬔքենաների, սարքավորուﬓերի ու գույքի դերն ու նշանակությունը փրկարար գործողություններում:
 
ԱԻ նախարարության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների 2017թ.-ի կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար:
 
Ամփոփիչ խոսքերով հանդես եկան ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը: Մասնավորապես նշվեց, որ անհրաժեշտ է.
 
սերտացնել համագործակցությունն անտառտնտեսությունների հետ, 
վերանայել հրդեհներին արձագանքելու պլանները,
ձեռնարկել միջոցներ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և ստորաբաժանումների հետագա զարգացման ուղղությամբ,
շարունակել հետևողական աշխատանքները՝ մարզի Շողակաթ համայնքում հրշեջ-փրկարարական հենակետ հիմնելու ուղղությամբ:
 
Նիստի ավարտին մարզպետի կողմից մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար մարզային փրկարարական վարչության և ստորաբաժանումների 15 աշխատակիցներ պարգևատրվեցին շնորհակալագրերով, իսկ մարզի քաղաքային համայնքների ղեկավարների կողմից պատվոգրերով պարգևատրվեց 35 աշխատակից:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից