Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը

28-12-2017 15:47:17   | ԱՄՆ  |  Հասարակություն
Միջազգային փորձագետները հանդես են եկել բաց նամակով, որտեղ հիմնավորում են, թե ինչու են մերժում ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը՝ մասնակցելու Լիդիան ընկերության հետ համատեղ հանդիպմանը։
 

«2017թ. դեկտեմբերի 24
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին
 
Ողջունում ենք Ձեզ, 
 
Այս նամակով ցանկանում ենք պատասխանել ՀՀ բնապահպանության հարգարժան նախարար Արծվիկ Մինասյանի հրավերին՝ Հայաստանում Լիդիանի կողմից իրականացվող Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի վերաբերյալ հանդիպմանը մասնակցելու կապակցությամբ: Մեր խումբը մի շարք քննադատական վերլուծություններ է հրապարակել այս ծրագրի երկրաքիմիական և ջրերի մաքրման խնդիրների մասին: Մեր քննադատությունների վերաբերյալ մենք նաև պատասխաններ ենք ստացել Լիդիանից ու նրա խորհրդատուներից և փաստարկների ու հակափաստարկների փոխանակման երկու փուլ ենք անցել: Չնայած այս ջանքերին՝ մեր միջև խոր անհամաձայնությունները շարունակում են առկա մնալ, և մեր մտահոգությունն առ այն, որ այս ծրագիրը զգալի, երկարատև բնապահպանական ազդեցություններ կունենա, չի փարատվել: 
 
Մեր սկզբնական վերլուծական աշխատանքն արդեն իսկ խիստ մանրակրկիտ էր և ներկայացնում էր ծրագրի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության» ու դրան առնչվող փաստաթղթերի մասին մեր փորձագիտական գնահատականը: Այնուհետև մենք Լիդիանի բոլոր առարկություններին պատասխանեցինք՝ ներկայացնելով փաստական ապացույցներ, որոնք հիմնավորված էին հեղինակավոր գիտական հրատարակություններից մեջբերված հղումներով և գոյություն ունեցող հանքերից բերված օրինակներով: Հակառակ կողմից մենք ստացանք մեր տեսակետները մերժող բազմաթիվ առարկություններ, որոնցում կարծիքները ներկայացվում են իբրև փաստեր: Լիդիանի կողմից կիրառվելիք և նրանց պնդմամբ «Հանքարդյունաբերական ոլորտի լավագույն չափորոշիչներ» հանդիսացող պրակտիկաները մենք, որպես այս բնագավառի հեղինակություններ, բնավ այդպիսին չենք համարում: Չնայած այս փոխադարձ հաղորդագրությանը և երկարուձիգ պատասխաններին՝ մենք գտնում ենք, որ Լիդիանը չի ընդունել իրեն ներկայացված քննադատությունը և արժանահավատ պատասխաններ չի տվել մեր բարձրացրած հարցերին: Ուստի մենք վատատես ենք այն հեռանկարի նկատմամբ, թե Լիդիանը երբևէ արժանահավատ պատասխաններ կտա բարձրացված խնդիրներին:
 
Մենք ուշադրությամբ դիտարկել ու քննարկել ենք նախարարության աշխատակազմի և Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու՝ Բնապահպանության նախարարի հրավերը: Մենք օգտակար ենք համարում ապարների թթվային դրենաժի կապակացությամբ Լիդիանի ներկայացրած կառավարման պլանի շուրջ մեր անհամաձայնությունների հիմքերը կրկին անգամ բացատրելը, այդ թվում՝ մեր ընկալումների գիտական հիմնավորումները ներկայացնելու և գոյություն ունեցող պրակտիկաներից կոնկրետ օրինակներ բերելու հնարավորությունը: Սակայն մենք մտահոգություն ունենք առ այն, որ մեր մասնակցությունը կարող է ավելի լայն հանրությանը ներկայացվել որպես այդ հանդիպման վերջում հրապարակվելիք արձանագրությանը մեր կողմից տրված դրական հաստատում, նույնիսկ եթե հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկած չլինեն:  Եվ վերջապես, մենք գիտակցում ենք, որ լուծումներ պահանջող որոշումներից մի քանիսը բնույթով քաղաքական են ու օրենսդրական, ինչպիսիք են, օրինակ, արտահոսքի թույլատրելի ծավալների սահմանումը, շրջակա միջավայրի վերականգնման պարտավորությունների և այլ անվտանգության միջոցների մասին պահաջները: Մենք տեխնիկական փորձագետներ ենք և իրավասու չենք բանակցել նման ոչ-տեխնիկական հարցերի շուրջ: 
 
Վերոնշյալ փաստարկները հաշվի առնելով՝ մեր կոնսենսուսային որոշումն է՝ մերժել այս հրավերը, քանի որ վստահ չենք, որ դրա արդյունքում ապարների թթվային դրենաժի պլանավորման ու կառավարման խնդիրները պատշաճ լուծում կստանան: Փոխարենը, մի քանի օրվա ընթացքում մենք ձեզ կներկայացնենք այս ծրագրի մասին մեր վերջնական գնահատականը՝ հնարավորինս պարզ, հստակ և հակիրճ: Հուսով ենք, որ ՀՀ կառավարությունն ու Լիդիանը լրջորեն հաշվի կառնեն մեր մտահոգություններն ու առաջարկները եւ անհրաժեշտ փոփոխությունները կկատարեն հանքարդյունաբերության սկսելուց առաջ:
 
Հարգանքով՝ 
 
Հարութ Բրոնոզյան, քիմիական / բնապահպանական ինժեներ 
դոկտոր Անդրեա Գերսոն, Blue Minerals Consultancy 
դոկտոր Ռոջեր Սմարթ, Blue Minerals Consultancy 
դոկտոր Անն Մաեստ, Buka Environmental
դոկտոր Անդրե Սոբոլևսկի, Clear Coast Consulting, Inc.
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով