Տուգանվել է Դիլիջան քաղաքի երթուղին սպասարկող կազմակերպությունը

15-12-2017 17:45:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երթուղային ավտոբուսի ուղեսրահում ուղևորների տաքանալու նպատակով գազ վառելու փաստի առնչությամբ տեղեկացնում ենք, որ տվյալ երթուղու սպասարկումը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասության շրջանակներում չէ։
 
Այն համայնքային նշանակության երթուղի է, մրցույթը 2015թ. շահել և «Զոնդա» մակնիշի երեք ավտոբուսներով շահագործում է «Դիլ տրանս» կազմակերպությունը։ 
Իրավախախտումը կատարվել է 3449 L մակնիշի ավտոբուսի վարորդ Դավիթ Սաղաթելյանի կողմից։ 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» համապատասխան հոդվածի համաձայն` 14.12.2017թ. կազմվել է կազմակերպությանը տուգանելու արձանագրություն։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից