ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է լրագրողների հավատարմագրում

14-12-2017 18:48:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում 2018թ. ընթացքում պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
Հավատարմագրման համար անհրաժեշտ է մինչև 2017թ. դեկտեմբերի 30-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել պաշտոնական նամակ լրատվամիջոցի տնօրենի կամ գլխավոր խմբագրի ստորագրությամբ և ԶԼՄ կնիքով (.pdf կամ .jpg ձևաչափով), որտեղ պետք է նշված լինեն. 
 
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության հասցեն, 
բ) հավատագրման ներկայացվող լրագրողի անունը, ազգանունը (ըստ անձնագրի), 
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները),
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսների ու հեռապատճեների համարները, փաստաթղթային լուսանկար` հավատարմաքարտի համար (.jpg ձևաչափով):
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող 2 լրագրող, 2 լուսանկարիչ կամ տեսագրման 2 օպերատոր:
Օտարերկյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման վկայականի պատճենը:   
Դիմումները կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով` modpress@mil.am հասցեով:
Հավատարմագրման հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093 47-84-74 հեռախոսահամարով:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից