ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը

14-12-2017 18:08:46   | Հայաստան  |  Հասարակություն
 


Վերջին մեկ տարվա ընթացքում Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը և այլ կազմակերպություններ մի շարք պաշտոնական հարցումներ և դիմումներ են ներկայացրել ՀՀ կառավարությանն ու տարբեր նախարարությունների, որոնք վերաբերել են Ամուլսարի վիճահարույց ծրագրին։
Ստացված գրեթե բոլոր պատասխանների որակն ու բովանդակությունը վկայում են այն մասին, որ դրանք գրվում են միայն այն պատճառով, քանի որ օրենքով կա պարտավորվածություն պատասխանելու հարցումներին։ Չկա ոչ մի մասնագիտական սեփական վերլուծություն կամ միտք և անընդհատ հղումներ են արվում Ամուլսարի ոսկու ծրագրի հեղինակ «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետևություններին։ Պատասխանները շատ հաճախ չեն համապատասխանում հարցադրումների բովանդակությանը, իսկ երբեմն էլ պետական կառույցներն ընդհանրապես հրաժարվում են տրամադրել հայցվող տեղեկատվությունը կամ փաստաթղթերը։
 
 
Այսպես․ 2017թ. նոյեմբերի 7-ին Ամուլսարի ոսկու ծրագրի էկոլոգիական վտանգները գնահատելու համար տեղեկատվություն ստանալու հարցում էինք ուղարկել ՀՀ բնապաhպանության նախարար Արծվիկ Մինասյանին։ Ուզում ենք ներկայացնել մեր հարցադրումներն ու վերլուծել ստացված պատասխանները, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսի աբսուրդի մասին է խոսքը։
 
Հարց 1․ Առանձին-առանձին հստակ թվերով նշել, թե հանքի շահագործման ավարտից հետո ինչ քանակությամբ (տոննայով) մկնդեղ (արսեն), կապար, քրոմ, ծծումբ, ծարիր, սելեն, թելուր, կադմիում, մանգան, մոլիբդեն, պղինձ, երկաթ, ուրան, թորիում, նիկել, ցինկ, վանադիում, ցիրկոն, ստրոնցիում, բարիում, բիսմութ, բոր և սնդիկ կհայտնվեն․ ա) դատարկ ապարների լցակույտում, բ) կույտային տարրալվացման հարթակում։
 
Պատասխան․ Ամուլսարի ոսկեբեր քվարցիդների հանքավայրի վերաբերյալ բարձրացված 1-ին հարցի ա) ենթակետի պատասխանը կարող եք ստանալ ՇՄԱԳ հաշվետվությունում (էջ 91-92) զետեղված տեղեկատվության հիման վրա՝ համապատասխան հաշվարկ կատարելով։ Հարցադրման բ) ենթակետի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիդների հանքավայրում իրականացված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հաստատվել է միայն արդյունաբերական նշանակություն ունեցող մետաղների` Au, Ag պաշարները հանքաքարի բաղադրության մեջ։ Այլ մետաղների պաշարների գնահատում չի կատարվել։ 
 
Ստացվում է, որ ա) ենթակետի հարցադրմանը պատասխանելու և հստակ թվեր ներկայացնելու փոխարեն, նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին ինքնուրույն հաշվարկ կատարել ու ստանալ դատարկ ապարների լցակույտում այդ տարրերի քանակները։ Մի պահ անտեսելով այն փաստը, որ սովորական քաղաքացին ընդհանրապես պարտավոր չէ համապատասխան մասնագիտական գիտելիքների տիրապետել և ինքնուրույն անել դա՝ բացեցինք պատասխանում նշված ՇՄԱԳ հաշվետևության 91-92 էջերը և ուսումնասիրեցինք դրանց բովանդակությունը։ Պարզվեց, որ այդ էջերում չկա այնպիսի տեղեկատվություն, որը թույլ կտար հաշվարկել և ստանալ մեր հարցադրման մեջ նշված տարրերի քանակները։ Եթե նախարարությունում կգտնվի մեկը, ով կկարողանա այդ տեղեկատվության հիման վրա դա անել, ապա մենք պատրաստ ենք հրապարակային ներողություն խնդրել։ 
 
Իսկ բ) ենթակետին տրված պատասխանն ընդհանրապես «հանճարեղ» է։ Պարզվում է, որ Լիդիանը պատրաստվում է 100 միլիոն տոննա հանքաքար ցիանիդով վերամշակել ու լցնել Արփա գետի ափին, բայց ոչ մի տվյալ չկա այն մասին, թե ոսկուց և արծաթից բացի էլ ինչ մետաղներ ու տարրեր են առկա այդ հանքաքարում, որոնք հավերժ մնալու են կույտային տարրալվացման հարթակում։ Այս փաստը մեկ անգամ ևս ապացուցում է, որ որոշում կայացնողներին չի մտահոգում ոչ միայն հանքավայրերի էկոլոգիական վտանգները, այլ նաև դրանց տնտեսական իրական ներուժը, քանի որ ամենևին բացառված չէ, որ այդ թափոններում լինեն շատ ավելի մեծ արժեք ունեցող տարրեր՝ քան Լիդիանի կողմից ներկայացվող ոսկու և արծաթի կասկածելի պաշարներն են։
 
Հարց 2․ Բացահանքերից, դատարկ ապարների լցակույտից և կույտային տարրալվացման հարթակից պայթեցումների և քամիների արդյունքում փոշու հետ միասին մեկ տարվա ընթացքում վերոնշյալ քիմիական տարրերի ինչ քանակություններ կտարածվեն բնական միջավայր։
 
Պատասխան․ Արտանետումների հաշվարկի իրականացման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության` 02․02․2006թ․ «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների կոնցենտրացիաների/ՍԹԿ/ նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշումը, որը սահմանում է փոշու ՍԹԿ-ն։ Համաձայն ՇՄԱԳ-ում բերված հիմնավորումների և հաշվարկների՝ փոշու արտանետումները գտնվում են սահմանային թույլատրելի նորմերի սահմաններում։ Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում /ք․Երևան, Կոմիտաս 29/։
 
Այս դեպքում ընդհանրապես ասելիք չունենք, քանի որ մեր հարցադրումն ու նախարարության պատասխանն ընդհանրապես ոչ մի կապ չունեն միմյանց հետ։ Հարցումը վերաբերում է կոնկրետ նյութերի քանակություններին, իսկ պատասխանը միայն մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտություններին։ 
 
ՀՀ Բնապահպանության նախարարության այս հերթական «հանճարեղ» պատասխանը մեկ անգամ ևս ապացուցում է, որ պատասխան գրողները կամ լավ չեն կարդում հարցադրումները կամ չեն հասկանում դրանք կամ էլ ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չեն։ Իրականում ակնհայտ է, որ պետական բնապահպանական քաղաքականության ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունում ուղղակի ոչ մի տեղեկություն չունեն Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման և ցիանիդով վերամշակման իրական էկոլոգիական վտանգները գնահատելու համար խիստ անհրաժեշտ այս տվյալներից ու այս պատասխանով ընդամենը փորձում են թյուր կարծիք ստեղծել՝ իբրև թե դրանք առկա են Լիդիանի ներկայացրած ՇՄԱԳ փաստաթղթերում։
Չնայած, հնարավոր է, որ մենք սխալվում ենք ու հենց այսպես էլ պետք է լինի, և ամեն ինչ հոյակապ է․․․
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
 
Էլ. փոստ`                    armecofront@gmail.com
Կայք՝                            armecofront.net/
Ֆեյսբուքյան էջ`         facebook.com/armecofront
Յութուբյան ալիք`      youtube.com/user/armecofront
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով