Երևան քաղաքի պատմության թանգարանում մեկնարկել է «Ճանաչենք մեր մայրաքաղաքը և հայրենիքը» կրթական ծրագիրը

14-12-2017 16:25:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Երևան քաղաքի պատմության թանգարանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ և հանրակրթության վարչության հետ համատեղ մեկնարկել է «Ճանաչենք մեր մայրաքաղաքը և հայրենիքը»  կրթական ծրագիրը՝ դպրոցական երեխաների համար: 
 
Ծրագրի շրջանակում Երևանի տարբեր դպրոցների շուրջ 150 դպրոցականներ կուսումնասիրեն և առավել մանրամասն կծանոթանան քաղաքի զբոսաշրջային վայրերին ինտերակտիվ խաղ-քարտեզի միջոցով, որն ընկալելու և սովորելու առումով առավել արդյունավետ է տարիքային այս խմբի երեխաների համար:
«Ճանաչենք մեր մայրաքաղաքը և հայրենիքը» կրթական ծրագիրը միտված է հայրենասիրություն սերմանելու մասնակիցների շրջանում և օգնել նրանց՝ առավել լավ ճանաչել սեփական երկրի և քաղաքի այցեքարտ համարվող պատմամշակութային վայրերը, հետաքրքիր պատմություններ իմանալու վերջիններիս մասին: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից